«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատողից

«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատողից

Fri, 17 Jul 2026 10:15:24 +0400


Հանրային հեռուստաընկերությունում չեն ներել հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի՝ Հ1-ը լքելու եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնելու որոշումը։ Նա փետրվարի սկզբին նշանակվեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար։ Հենց այդ օրվանից էլ Հանրային հեռուստաընկերությունը դադարեցրել է Երեւանի քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը։ Մեզ հետ զրույցում Արտյոմ Կարապետյանը նշեց, որ չի ուզում դա միանշանակ կապել իր աշխատանքի փոփոխության հետ եւ չի կարծում, թե ամեն ինչ պայմանավորված է իր անձով։

Նրա խոսքով՝ նախկին գործընկերների հետ անձնական հարաբերությունները պահպանվել են, հնարավոր է, որ պարզապես համընկել է։ Հարցին, իր՝ Հ1-ում աշխատելու ժամանակահատվածում որքա՞ն հաճախ էր հեռուստաընկերությունը լուսաբանում Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը, եւ իր՝ մամուլի քարտուղար նշանակվելուց հետո հեռուստաընկերությունից երբեւէ դիմե՞լ են քաղաքապետարանի կամ քաղաքապետի գործունեությանը վերաբերող նյութեր պատրաստելու հարցով, Կարապետյանը պատասխանեց. «Նախկինում գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանումներ էին իրականացվում, հրապարակվում էին նաեւ պաշտոնական հաղորդագրությունները։ Իսկ իմ՝ մամուլի քարտուղար նշանակվելուց հետո արդեն գրեթե վեց ամիս է անցել, եւ հեռուստաընկերությունից որեւէ զանգ չեմ ստացել։ Նկատել եմ, որ քաղաքապետարանի գործունեությանը գրեթե անդրադարձ չի կատարվում, թեեւ, կրկնում եմ՝ ես հակված չեմ դա կապել իմ՝ Հ1-ից հեռանալու եւ այստեղ աշխատանքի անցնելու հետ»։ Մենք կապվեցինք նաեւ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ, սակայն նա չցանկացավ պատասխանել հարցին, առաջարկեց հարցը գրավոր ուղարկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Fri, 06 Nov 2026 21:45:20…

8 րոպե ago

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ Fri, 06 Nov 2026 21:32:41 +0400 Վաղը՝ նոյեմբերի 7-ին,…

21 րոպե ago

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին Fri, 06 Nov 2026…

24 րոպե ago

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը հոսպիտալացվել է

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը հոսպիտալացվել է Fri, 06 Nov 2026 21:23:21 +0400 Անջելինա…

30 րոպե ago

300-ից ավելի ընտանիք հեռացել է Տավուշից

300-ից ավելի ընտանիք հեռացել է Տավուշից Fri, 06 Nov 2026 21:15:01 +0400 2023թ․ աշնանը Տավուշի…

38 րոպե ago

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել Fri, 06 Nov 2026 21:03:17 +0400 Պարտությունից…

50 րոպե ago