«Հրապարակ». Արդյունաբերական գիգանտից կմախքն է մնացել

«Հրապարակ». Արդյունաբերական գիգանտից կմախքն է մնացել

Fri, 17 Jul 2026 12:45:44 +0400


1970-ականներին Հրազդան քաղաքում լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա կառուցվեց «Հրազդանմաշ» գործարանը, որը կոչված էր դառնալու Խորհրդային Միության կարեւորագույն ձեռնարկություններից մեկը՝ մեքենաշինության եւ հաշվողական տեխնիկայի գիտաարտադրական գիգանտ, որի շուրջ հետագայում պետք է ընդլայնվեր Հրազդան քաղաքը: Գործարանն ունեցել է մի քանի ուղղություն՝ հատուկ տեխնիկայի արտադրություն, գյուղտեխնիկայի եւ գործիքաշինական, սպառման ապրանքների եւ անգամ սառնարանների արտադրություն: «Հրազդանմաշը» հսկա գիգանտ էր՝ մինչեւ 1991-1992 թթ. ուներ շուրջ 8 հազար աշխատող:
1998 թ., Ազգային ժողովի որոշմամբ, «Հրազդանմաշը» սեփականաշնորհվել է, որի արդյունքում, ըստ արտադրական մասնաշենքերի, կազմավորվել է մի քանի կազմակերպություն: Այդ տարիներին Հրազդանի հսկան սնանկ ճանաչվեց եւ, ինչպես ժողովուրդն է ասում, թալանվեց: 2001թ. սեպտեմբերի 13-ին կառավարությունը որոշում ընդունեց «Հրազդանմաշ» ԲԲԸ-ի վերակազմակերպման մասին: Հենց նույն թվականին էլ կազմավորվեց «Պատնեշ» ՓԲԸ-ն՝ որպես «Հրազդանմաշի» իրավահաջորդ: Այն գործում է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով եւ զբաղվում է հատուկ տեխնիկայի նորոգման աշխատանքներով: Այսօր «Պատնեշ» ՓԲԸ-ն գրեթե աշխատակից չունի, քանի որ տասնյակից ավելի աշխատողներն արդեն 2 տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Հույսները կտրած՝ աշխատակիցներից ոմանք դատարան են դիմել՝ չվճարված աշխատավարձի եւ վճարման կետանցված օրերի պարապուրդի համար գումարներ, այդ թվում՝ տույժ-տուգանքների բռնագանձման պահանջներով:

Ինչո՞ւ աշխատակիցներին չեք վճարում իրենց հասանելիք աշխատավարձը՝ հարցրինք «Պատնեշ» ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանին: Նա խուսանավեց՝ ասելով, որ հարմար չէ հարցերին պատասխանելը, հորդորեց այդ հարցով դիմել բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Նշենք, որ դեռ 2 տարի առաջ, երբ գործարանում աշխատավարձերի հետ կապված խնդիր կար, նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել էր «Պատնեշ» ընկերություն, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց մշակած արտադրանքներին եւ արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները, սակայն այդպես էլ հարցին լուծում չէր տվել:
Մենք հարցում ենք ուղարկել ԲՏԱ նախարարություն, հետաքրքրվելով․ «ԲՏԱ նախարարության ենթակայության տակ գտնվող «Պատնեշ» ՓԲԸ-ն ամիսներ շարունակ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարել: Ե՞րբ աշխատակիցներին աշխատավարձ կտրվի»: Մեզ պատասխանել են. «ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 960-Ա որոշմամբ «Պատնեշ» ՓԲԸ միացման ձեւով վերակազմակերպվել է եւ միացել է «Գառնի-Լեռ Գիտաարտադրական միավորում» ԲԲԸ-ին: Միաժամանակ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ «Պատնեշ» ՓԲԸ իրավահաջորդը «Գառնի-Լեռ Գիտաարտադրական միավորում» ԲԲԸ-ն է, եւ վերջինիս անցնում են միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան: Միաժամանակ վերազինման գործընթացի իրականացման ընթացքում նախատեսվում է մարել ընկերության պարտավորությունների մի մասը, այդ թվում՝ աշխատավարձի գծով պարտավորությունները»:

Հարցրել էինք նաեւ՝ մեր տեղեկություններով, «Պատնեշ» ՓԲԸ-ն մաս-մաս վաճառվում է, վաճառված տարածքը մաս-մաս ապամոնտաժվում (թալանվում) է գնորդի կողմից։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Պատնեշ» ՓԲԸ-ին՝ լուծարվելո՞ւ է։ ««Պատնեշ» ՓԲԸ առքուվաճառքի, այդ թվում՝ մաս-մաս վաճառքի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, արդեն իսկ որոշմամբ սահմանված վերակազմակերպման գործընթացով պայմանավորված: Իսկ ինչ վերաբերում է «Պատնեշ» ՓԲԸ լուծարմանը, տեղեկացնում ենք, որ լուծարման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները, պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու, մինչդեռ, ինչպես նշված է վերոշարադրյալում, «Պատնեշ» ՓԲԸ գտնվում է վերակազմակերպման գործընթացում, ըստ որի 3-րդ կետի 3-րդ ենթակետի՝ նշված գործընթացը կավարտվի «Պատնեշ» ՓԲԸ գործունեության դադարման պետական գրանցմամբ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գյումրիում տեղադրվեց հայտնի դաշնակցական Կարո Սասունիի արձանը

Գյումրիում տեղադրվեց հայտնի դաշնակցական Կարո Սասունիի արձանը Fri, 17 Jul 2026 13:45:43 +0400 ​Գյումրիում՝ Պռոշյան…

16 րոպե ago

Վարդան Ղուկասյանին բուռն ծափերով ընդունեցին

Վարդան Ղուկասյանին բուռն ծափերով ընդունեցին Fri, 17 Jul 2026 13:41:38 +0400 Latest news from Secure…

20 րոպե ago

Իսրայելի խորհրդարանը ցրվեց․ Հայոց ցեղասպանության հարցն առկախված է

Իսրայելի խորհրդարանը ցրվեց․ Հայոց ցեղասպանության հարցն առկախված է Fri, 17 Jul 2026 13:37:04 +0400 Իսրայելի…

25 րոպե ago

Թրամփին ահավոր զայրացրել է

Թրամփին ահավոր զայրացրել է Fri, 17 Jul 2026 13:30:33 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատությունը՝…

31 րոպե ago

Եվրոպան շատ վատ ֆինասական վիճակում է, մեզ փող չեն տալու

Եվրոպան շատ վատ ֆինասական վիճակում է, մեզ փող չեն տալու Fri, 17 Jul 2026 13:30:30…

31 րոպե ago

«Հրապարակ». Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը արցախցիների թաղամաս է կառուցելու

«Հրապարակ». Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը արցախցիների թաղամաս է կառուցելու Fri, 17 Jul 2026 13:15:21 +0400…

46 րոպե ago