«Հրապարակ». Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը արցախցիների թաղամաս է կառուցելու

«Հրապարակ». Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը արցախցիների թաղամաս է կառուցելու

Fri, 17 Jul 2026 13:15:21 +0400


Տավուշի մարզպետարանի տվյալներով, 2023 թվականի աշնանը Տավուշի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնագաղթած 780 ընտանիք, 2 հազար 970 անձ։ Տավուշում բնակարան եւ աշխատանք չունենալով՝ նրանց մի մասը հեռացել է մարզից։ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ 2026թ․ հունիսի 4-ի դրությամբ Տավուշի մարզում բնակվում է Արցախից բռնի տեղահանված 525 ընտանիք, 1848 անձ: Հունիսի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշում հաստատված արցախցի քանի ընտանիք է հունիսի 26-ի դրությամբ պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, մարզի որ համայնքում արցախցի քանի ընտանիք է ապրում»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են, որ հարցի «վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան պետական լիազոր մարմնին»: Թեեւ պարտավոր էին հայտնել, թե որն է այդ խնդրով համապատասխան պետական լիազոր մարմինը, սակայն չեն հայտնել։ Իմ տեղեկություններով՝ Տավուշի մարզում հաստատված արցախցիներից մինչեւ հիմա բնակարանային ապահովման պետական ծրագրով բնակարան է ձեռք բերել ընդամենը 10 ընտանիք, որից 5-ը՝ Նոյեմբերյան, 5-ը՝ Իջեւան համայնքում։ Այդ առումով կարեւոր է, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը (տնօրեն՝ Առէն Պետրոս Տէյիրմէնճեան, հասցե՝ Երեւան, փ. Բաղրամյան 18) «Տավուշ համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում նախատեսում է արցախցիների համար կառուցել բնակելի թաղամաս՝ համապատասխան ենթակառուցվածքներով: Բերդի համայնքապետարանը, առաջնորդվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման եւ քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածով, նախաձեռնել է հանրային լսում՝ բացահայտելու քաղաքացիների կարծիքը վերոնշյալ թեմայի շուրջ, արձանագրելու շահագրգիռ հանրության առաջարկություններն ու դիտողությունները։ Հանրային լսումը կկայանա հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին, Բերդի համայնքապետարանում։

Նշված է, որ իրականացվելու է սոցիալական ծրագիր, որի նպատակն է՝ աջակցել բռնի տեղահանված հայերին, զարգացնել համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը, նպաստել էկոտուրիզմի զարգացմանը։ Ըստ առաջարկվող ծրագրի՝ Տավուշ գյուղում կառուցվող թաղամասը բաղկացած է լինելու 8 առանձնատնից, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է 10մ X 10մ չափերով մակերես՝ կահավորված ապաստարանով, մենատները կահավորված են լինելու կոմունալ ծառայություններով՝ խմելու ջրամատակարարմամբ, կեղտաջրերի հեռացման համակարգով։ Ջեռուցումը եւ տաք ջրի ստացումը նախատեսվում են ամեն տան համար առանձին տեղադրվող գազօջախներով։ Թաղամասում կառուցվելու են նաեւ 14մ X 14մ չափերով ռեստորան եւ 8 հատ՝ յուրաքանչյուրը 250 քառակուսի մետր մակերեսով ջերմոց։ Այսինքն՝ թաղամասում բնակվող յուրաքանչյուր ընտանիք ունենալու է սեփական ջերմոցը։ Ո՞րն է բնակելի թաղամասում ռեստորանի կառուցման նպատակը։

Տեղեկություններ կան, որ այդ ռեստորանը նպաստելու է էկոտուրիզմի զարգացմանը, ռեստորանում հրամցվելու են այդ 8 ջերմոցներում աճեցված մթերքները։ Պարզ չէ, թե բնակելի թաղամասի կառուցումն ինչու է իրականացվելու Բերդ քաղաքին հարակից Տավուշ գյուղում, ոչ թե, ասենք, Բերդ համայնքի սահմանամերձ գյուղերից մեկում։ Այդ հարցի պատասխանը, հավանաբար, կտրվի Բերդում հուլիսի 28-ին կայանալիք հանրային լսումների ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին Thu, 05 Nov 2026 15:19:26 +0400 «ՀայԷկոնոմԲանկ»-ը երգիչ Մհեր Արմենիայի…

18 րոպե ago

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր»

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր» Thu, 05 Nov 2026 15:17:18 +0400 «Միասնության թևեր»…

20 րոպե ago

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ Thu, 05 Nov 2026 15:09:37 +0400 Latest news from…

28 րոպե ago

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Thu, 05 Nov 2026 15:06:45 +0400 Կյանքից հեռացել է…

30 րոպե ago

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին Thu, 05 Nov 2026 15:01:40…

36 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

5 ժամ ago