Իսրայելի խորհրդարանը ցրվեց․ Հայոց ցեղասպանության հարցն առկախված է

Իսրայելի խորհրդարանը ցրվեց․ Հայոց ցեղասպանության հարցն առկախված է

Fri, 17 Jul 2026 13:37:04 +0400


Իսրայելի խորհրդարանը որոշել է ինքնալուծարվել հոկտեմբերի 27-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, հաղորդում է The Times of Israel-ը։

Խորհրդարանի լուծարման մասին օրենքը պաշտպանել են իշխող կոալիցիայի 62 անդամներ։ Ընդդիմության անդամները ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

Գործող խորհրդարանի լուծարումից հետո ընտրությունների արդյունքների հիման վրա կգումարվի նոր Քնեսեթ։ Իսրայելցիները կընտրեն 120 անդամ։ Խորհրդարանական մեծամասնություն և նոր կառավարություն ձևավորելու համար քաղաքական կուսակցություններից մեկը պետք է ապահովի առնվազն 61 տեղ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը գլխավորում է «Լիկուդ» կուսակցությունը, մտադիր է կրկին մասնակցել ընտրություններին և պահպանել վարչապետի պաշտոնը։ Նեթանյահուն այս պաշտոնը զբաղեցրել է 2009-ից մինչև 2021 թվականը՝ վերադառնալով իշխանության 2022 թվականին։

Իսրայելի պաշտպանության բանակի նախկին գլխավոր շտաբի պետ Գադի Այզենկոտը, որը ներկայացնում է ընդդիմադիր «Յաշար» դաշինքը, համարվում է գործող վարչապետի գլխավոր մրցակիցը։ Վերջին հարցումների համաձայն՝ Այզենկոտը փոքր-ինչ առավելություն ունի Նեթանյահուի նկատմամբ ընտրողների շրջանում աջակցության առումով։

Հայոց ցեղասպանության հարցը, որի մասին բանաձևն ընդունել էր միաձայն երկրի կառավարությունը և որը ներառված էր Քնեսեթի օրակարգում՝ այդպես էլ առկախված մնաց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ակտիվ քանդենք

Ակտիվ քանդենք Sat, 10 Oct 2026 09:00:23 +0400 Այսքան շատ սխալներ ու վրիպումներ թույլ տված,…

19 րոպե ago

«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ

«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ Sat, 10 Oct 2026…

34 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի Sat, 10 Oct 2026 08:20:29 +0400 Երկուշաբթի…

59 րոպե ago

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ Sat, 10 Oct 2026 08:15:15 +0400 Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի…

1 ժամ ago

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել Sat, 10 Oct 2026 08:10:37 +0400 Հոկտեմբերի 8-ին…

1 ժամ ago

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի Sat, 10 Oct 2026 08:05:39 +0400 2025 թվականի օգոստոսի…

1 ժամ ago