Վարդանյանը հներից ամենից արժանին է

Վարդանյանը հներից ամենից արժանին է

Fri, 17 Jul 2026 20:15:58 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հներից ամենից արժանին է, ով իրավունք ունի պահպանելու մանդատը: Ասվածի հիմնավորումն իր կեցվածքն է 2018-ի մայիսին: Երբ չենթարկվեց «դուխով» Նիկոլին ձայն տալու՝ կուսակցության որոշմանը և հեռացվեց ՀՅԴ շարքերից: Միաժամանակ, պաշտոնական հսկայական փորձառություն ունեցող Վարդանյանը խնդիր ունի մանդատի հետ: Որքան էլ ինքը փակված համարի այն՝ հորդորելով ընդդիմախոսներին խաղաղվել: Խոսքը սեփական խոսքի արժեքը պահպանելու մասին է:

Հիշենք՝ երբ 2015-ին սահմանադրական փոփոխությունների հարցն էր քննարկվում, ՀՀ երրորդ նախագահը խոստացավ երրորդ անգամ ոչ մի կարգավիճակում չհավակնել պետության ղեկավարի պաշտոնին: Այնուհետև դրժեց այն ու արդյունքում ստացավ հանրության մերժումը: Ինձ նմանների համար հենց դա էր հիմնական կռվանը, քանի որ նախկինների իշխանությունը հենց իր օրոք աստիճանաբար քաղաքակրթվում էր՝ եթե արդարացված է նման եզրույթի օգտագործումը: Համենայն դեպս, Կարեն Կարապետյանի վարչապետությունը՝ իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով, բացել էր տնտեսության վերափոխման ճանապարհը: Ինչը բազմիցս արձանագրել եմ ֆեյսբուքում՝ իշխանությանը լինելով ընդդիմադիր:

Այնպես որ խնդիրը մանդատի մեջ չէ, այլ խոսքի տերը լինելու մտայնության մեջ: Մերժելի այդ հանգամանքն իշխանության միջանցքներից տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ: Ընդ որում, ինչպես երևաց, նույնքան սահուն, որքան իշխանափոխությունն ինքնին: Ու դա օգտագործվելու է Նիկոլենց կողմից, քանի որ Նիկոլն այն մարդը չէ, որ նման հնարավորությունը բաց թողնի ձեռքից: Ինչն անընդհատ հարվածելու է ընդդիմության կերպարին: Եվ Աղվան Վարդանյանի կողմից փակված հարցը բաց կմնա այնքան, որքան հարմար լինի այն օգտագործելը: Բնական է, որ թիրախն էլ լինելու է ոչ թե հասարակության կրթված հատվածը, այլ նրանք, ում շնորհիվ ինքը պահպանեց իշխանությունը: Ովքեր չեն ընկալում, թե ինչ է նշանակում «Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին» անկեղծ դատողությունը: Իսկ այդ մարդիկ, ինչպես ցույց տվեցին թե՛ 2021-ի և թե՛ 2026-ի ընտրությունները, կազմում են հանրության ակտիվ մեծանասնությունը: Որն էլ որոշում է, թե ինչպիսի ապագայում ենք մենք ապրելու՝ նիկոլական «չապագա» ապագայում, թե նորմալ երկրում:
Մանդատ վերցնելու հանգամանքը Աղվան Վարդանյանը փորձում է արդարացնել խոսքի և պարտքի գիտակցման երևույթի հակադրությամբ: Ինչն ինձ համար անսովոր «բացահայտում» էր, քանի որ առաջինը երկրորդի դրսևորման ձևերից մեկն է: Ու, որպես այդպիսին, չի կարող հակադրվել դրան: Շատ ավելի ընդունելի կլիներ, եթե փորձառու քաղաքական գործիչն ընդամենը ներողություն խնդրեր՝ ասելով, որ սխալվել է: Որ այսօրվա պայմաններում ճիշտը մանդատ վերցնելն է, ու շարունակությունն էլ վերը մեջբերված իր խոսքով: Բայց դա ինքը չարեց, որովհետև մեզանում ընդունված չէ սխալը խոստովանելը: Նախկինների օրոք այդ հարցը բազմիցս է քննարկվել ֆեյսբուքում: Ու երբեք չեմ ամաչել ասելուց, որ բազմաթիվ անգամ եմ խոստովանել՝ եթե համարել եմ կամ համոզվել եմ, որ այս կամ այն հարցում սխալ եմ եղել: Այնպես որ սխալը խոստովանելը երբեք թուլություն չեմ համարել: Ինչևէ, սխալ չընդունելն այն հանգամանքն է, որ մեզ նույնացնում է Նիկոլենց հետ՝ թեկուզ մեկ հարցում: Ինչն ինձ համար ընդունելի չէ: Մի օրինակ բերեմ. տարիներ առաջ երկար ժամանակ ամենօրյա երաժշտական վայելքի օբյեկտը Մորիս Ռավելի «Բոլերո»-ն էր: Իսկ երբ մեկ-երկու տարի առաջ իմացա, որ այն նաև Նիկոլի սիրած երաժշտությունն է եղել, ինձ համար դա դարձավ տհաճ գիտելիք, «Բոլերո»-ն էլ՝ մերժելի:

ՀԳ. Ինչ մնում է Աղվան Վարդանյանին գնահատելուն, ապա կրկնվեմ՝ հներից ամենից արժանին է, ով իրավունք ունի պահպանելու մանդատը: Բայց նույնիսկ այդ դեպքում «ոջլոտներ»-ն այն բառը չէ, որ այսօրվա պայմաններում կարելի է օգտագործել ընդդիմադիր դաշտի ներսում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանքագործի օրվա լուսանկարչական հրաշքը. ԲԼՈԳ

Հանքագործի օրվա լուսանկարչական հրաշքը. ԲԼՈԳ Tue, 21 Jul 2026 12:00:26 +0400 Latest news from Secure…

4 րոպե ago

Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաններ է տեղադրել` իր ազգականներին ներգրավելով

Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաններ է տեղադրել` իր ազգականներին ներգրավելով Tue, 21 Jul…

19 րոպե ago

Իրավիճակը լարվեց. Ծառուկյանը տեղափոխվեց ՊԵԿ

Իրավիճակը լարվեց. Ծառուկյանը տեղափոխվեց ՊԵԿ Tue, 21 Jul 2026 11:44:34 +0400 Latest news from Secure…

20 րոպե ago

Կրակը դադարեցնելու առաջարկ են ստացել

Կրակը դադարեցնելու առաջարկ են ստացել Tue, 21 Jul 2026 11:30:08 +0400 Իրանական կողմը միջնորդների օգնությամբ…

34 րոպե ago

Լուսաձորցի բանվորների աշխատավարձը չեն տվել, դպրոցի շինարարությունում տաջիկների են ներգրավել

Լուսաձորցի բանվորների աշխատավարձը չեն տվել, դպրոցի շինարարությունում տաջիկների են ներգրավել Tue, 21 Jul 2026 11:15:06…

49 րոպե ago

#Ուղիղ․ Ծառուկյանին տեղափոխում են ՊԵԿ

#Ուղիղ․ Ծառուկյանին տեղափոխում են ՊԵԿ Tue, 21 Jul 2026 11:09:16 +0400 Latest news from Secure…

55 րոպե ago