Լուսաձորցի բանվորների աշխատավարձը չեն տվել, դպրոցի շինարարությունում տաջիկների են ներգրավել

Լուսաձորցի բանվորների աշխատավարձը չեն տվել, դպրոցի շինարարությունում տաջիկների են ներգրավել

Tue, 21 Jul 2026 11:15:06 +0400


Իջևան համայնքի Լուսաձոր գյուղից լրագրողիս բողոքել են, որ Լուսաձորի դպրոցի նոր շենքի շինարարությունում աշխատել են գյուղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն ստացել մայիս և հունիս ամիսների աշխատավարձը, և որպեսզի դպրոցի շենքի կառուցումը չկանգնի, շինարարական ընկերությունը տաջիկ բանվորներ է ներգրավել։

Լուսաձորից հայտնեցին նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ դպրոցի շինարարությունում աշխատած բանվորների աշխատավարձն ուշացնում են․ մայիս ամսին, ԱԺ ընտրություններից առաջ բանվորները միանգամից ստացել են փետրվար, մարտ, ապրիլ ամիսների հասանելիքը։ Լուսաձորցիները նաև դժգոհեցին, որ դպրոցի նոր շենքի շրջակա ասֆալտն անորակ է արվել։ Համացանցում տեղեկություններ փնտրեցի Լուսաձոր դպրոցի շենքի շինարարության վերաբերյալ։ Գտա Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից փետրվարի 18-ին Ֆեյսբուքում արված գրառում․ «Լուսաձորի նոր կառուցվող դպրոցի շինհրապարակում էի,որտեղ հանդիպել եմ շինարարների և բնակիչների հետ՝ լսել առկա խնդիրները, առաջարկել․․․» ։

Այդ գրառումը կիսատ է բացվում։ Լուսաձորի կրթահամալիրը դպրոցի նոր շենքից զատ, ներառում է նաև մանկապարտեզի շենք։ Բողոքի հետքերով հուլիսի 20-ին այցելեցի Լուսաձոր։ Դպրոցի կողքին բանվորական համազգեստով, թուխ տեսքով բանվորներ էին աշխառում; Կռահեցի, որ տաջիկներ են։Նրանց ռուսերեն հարցրի՝ երբվանի՞ց եք աշխատում Լուսաձորում։ Տաջիկներից մեկը ռուսերեն չէր կարողանում խոսել, մյուսը որոշ չափով խոսում էր։ Դպրոցի շինարարական հրապարակում գտնվող այլ անձանցից տեղեկացա, որ դպրոցի շինարարությունում հուլիսի 17-ից աշխատում են 9 տաջիկներ։ Դպրոցի կողքին խմբված անձանց ներկայացա որպես լրագրող, հարցրի, թե նրանցից ո՞վ է կրթահամալիրի շինարարությունն իրականացնող հիմնարկության ղեկավարը; Երիտասարդներից մեկը ներկայացավ որպես դպրոցի շենքը կառուցող « Վի քեյ գրուպ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Հրաչյա Քոթանջյան։ Նրանից տեղեկացա,որ Լուսաձորի դպրոցը կառուցվում է Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով։ Հարցրի՝ որքա՞ն է Լուսաձորի դպրոցի շինարարության ծրագրի արժեքը։ Հ․ Քոթանջյանը պատասխանեց,որ չի հիշում։ Պատասխանը տարօրինակ է, քանզի շինհիմնարկի տնօրենը կարող էր ծրագրի գոնե մոտավոր արժեքը հայտնել։ Նրան հայտնեցի դպրոցի շինարարությունում աշխատած բանվորների դժգոհությունը՝ 2 ամսվա աշխատավարձը չստանալու առթիվ ։ Ասաց, որ իրենք ունեն բազմաթիվ փոքր ենթակապալառու կազմակերպություններ, որոնց իրենք փոխանցել են գումարները, այդ կազմակերպությունները պետք է աշխատավարձ վճարեն բնավորներին։ Քոթանջյանին հարցրի, թե երբ գործարկվելու դպրոցի շենքը։ Պատասխանեց՝ նոյեմբերին։ Նրան ասացի՝ գուցե սեպտեմբերի՞ն։ Նա ճշտեց՝ սեպտեմբերին, հետո հավելեց, որ դրանից շուտ են շինարարությունն ավարտելու։

Նա տեղեկացրեց՝ որպեսզի դպրոցի շենքի գործարկումը շուտ լինի, իրեն կողմից իրականացվող․ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի դպրոցի շինարարությունից բանվոր տաջիկներ են բերել Լուսաձոր; Նրան փոխանցեցի լուսաձորցիների դժոգոհությունը նորակառույց դպրոցի շուրջ արված ասֆալտի որակի մասին։ Ինքս էլ տեսա ու իրեն ասացի, որ նոր արված ասֆալտի շերտի մեջ քարեր են երևում Հ․ Քոթանջյանը լրագրողիս հակադարձեց՝ ասֆալտի մասնագե՞տ եք։ Մեր զրույցի ընթացքում ասֆալտի որակի վերահսկողը քիչ հեռու ստուգումներ էր անում 4 սմ հաստությամբ,մեկ շերտով փռված ասֆալտի որակի վերաբերյալ։ Նրան հարցի ասֆալտի որակի մաին,նա ասաց, որ որոշ թերություններ կան։ Հարցապնդումներս հաճելի չէին Հ․ Քոթանջյանին, նա ասաց, որ պրովոկացիոն հարցեր եմ ալիս։ Զրույցն ավարտվեց։ Լուսաձոր գյուղից լրագրողիս հայտնել են , որ առաջիկայում սպասվում է ՀՀ փոխվարչապետերից մեկի այցը «300 դպրոց ,500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող Լուսաձորի դպրոց, այդ պատճառով ակտիվացրել են շինարարությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

4-րդ անգամ ես ձերբակալում, էդ ո՞նց ստացվեց՝ մյուսները փողով ազատվեցին, Քոչարյանը՝ չէ

4-րդ անգամ ես ձերբակալում, էդ ո՞նց ստացվեց՝ մյուսները փողով ազատվեցին, Քոչարյանը՝ չէ Tue, 01 Sep…

11 րոպե ago

Պուտինն ու Ալիևը զրուցել են «ոտքի վրա» և կարճ․ լարվածությունը չի անցել

Պուտինն ու Ալիևը զրուցել են «ոտքի վրա» և կարճ․ լարվածությունը չի անցել Tue, 01 Sep…

16 րոպե ago

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել Tue, 01 Sep…

31 րոպե ago

Ալիևի օգնականը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

Ալիևի օգնականը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին Tue, 01 Sep 2026 12:41:05 +0400 Ադրբեջանի նախագահի…

35 րոպե ago

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները Tue, 01 Sep 2026 12:30:32 +0400 Գիշերը ռուսական զորքը…

46 րոպե ago

Դատաբժշկական նոր փորձաքննություն է նշանակվել․ դատախազությունն անցել է գործի

Դատաբժշկական նոր փորձաքննություն է նշանակվել․ դատախազությունն անցել է գործի Tue, 01 Sep 2026 12:29:45 +0400…

47 րոպե ago