Ուր են կորել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը

Ուր են կորել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը

Wed, 25 Nov 2026 14:30:34 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին առնչվող դատական նյութերը չեն հասել Վերաքննիչ դատարան։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ տեղեկացնելով, որ ներկայում պարզում են փաստաթղթերի անհետացման հանգամանքները։

Նրա խոսքով՝ գործի նյութերը շուրջ մեկ շաբաթ առաջ ուղարկվել են առաջին ատյանի դատարանից, սակայն Վերաքննիչ դատարանում դրանք չեն հայտնաբերվել։

Փաստաբանը նշել է, որ այս պահին փորձում են պարզել, թե որտեղ են գտնվում ուղարկված փաստաթղթերը և ինչ պատճառով դրանք չեն հասել համապատասխան դատարան։

Խուդոյանը նաև պարզաբանել է, որ բողոքի քննության ընթացակարգը մեկնարկում է այն ժամանակ, երբ գործի նյութերը առաջին ատյանի դատարանից մուտք են գործում Վերաքննիչ դատարան և սահմանված կարգով մակագրվում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյան

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյան Wed, 25 Nov 2026 15:38:21 +0400…

4 րոպե ago

Առաջնո՞րդ էիր, 44-օրյայում առաջնորդեիր, որ Անկախությունը չզիջեիր․․․

Առաջնո՞րդ էիր, 44-օրյայում առաջնորդեիր, որ Անկախությունը չզիջեիր․․․ Wed, 25 Nov 2026 15:15:32 +0400 Փաշինյանը նշում…

27 րոպե ago

Անգամ հնարավորություն չունեն, որ տեքստին ծանոթանան

Անգամ հնարավորություն չունեն, որ տեքստին ծանոթանան Wed, 25 Nov 2026 14:41:19 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

1 ժամ ago

Կարևորը իր դռան դիմացի խալիին չկպնեն. Էվելինան դժգոհ է իշխանության նախագծից

Կարևորը իր դռան դիմացի խալիին չկպնեն. Էվելինան դժգոհ է իշխանության նախագծից Wed, 25 Nov 2026…

1 ժամ ago

Նախագծի անընդունելիությունը պայմանավորված է ոչ միայն Անկախության հռչակագրի հարցով

Նախագծի անընդունելիությունը պայմանավորված է ոչ միայն Անկախության հռչակագրի հարցով Wed, 25 Nov 2026 14:33:20 +0400…

1 ժամ ago

«Կարծես հանցագործի օրագիր լինի»

«Կարծես հանցագործի օրագիր լինի» Wed, 25 Nov 2026 14:26:42 +0400 Փաստաբան Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ՝ առաջարկվող…

1 ժամ ago