Նախագծի անընդունելիությունը պայմանավորված է ոչ միայն Անկախության հռչակագրի հարցով
Wed, 25 Nov 2026 14:33:20 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նպատակ ունի Հայաստանում նոր սահմանադրության ընդունմանը հասնել, իսկ այդ գործընթացին ընդդիմացող քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտնվում են իշխանությունների թիրախում։
Ասուլիսի ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ նոր սահմանադրության ընդունման գործընթացին խոչընդոտող հիմնական ուժերը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն են, որոնց առաջնորդներն այս պահին գտնվում են կալանքի տակ։
Քոչարյանը նաև քննադատել է հրապարակված սահմանադրական նախագծի բովանդակությունը՝ այն գնահատելով որպես իշխանության ավտորիտար նկրտումներն ամրապնդող փաստաթուղթ։
Նրա ուշադրությունը հրավիրել է հատկապես այն դրույթների վրա, որոնք, իր գնահատմամբ, հնարավորություն են տալիս օրենքներին հետադարձ ուժ տալու և դատական համակարգի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու։
Պատգամավորը շեշտել է, որ նախագծի անընդունելիությունը պայմանավորված է ոչ միայն Անկախության հռչակագրի հարցով։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե փաստաթղթում պահպանված լիներ հղումը Հռչակագրին, ներկայացված տարբերակով սահմանադրության ընդունումն անընդունելի կլիներ։