Միայն հենց այդ մեկը բավարար պատճառ է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու համար
Wed, 25 Nov 2026 14:22:03 +0400
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դեմ է արտահայտվել քննարկվող սահմանադրական փոփոխություններին՝ ընդգծելով, որ դրանց հիմքում Անկախության հռչակագրից հրաժարվելու մոտեցումն է, ինչն ինքնին բավարար պատճառ է այդ գործընթացին ընդդիմանալու համար։
Ասուլիսի ժամանակ նա նշել է, որ նույնիսկ եթե առաջարկվող սահմանադրական տեքստը պարունակեր առաջադեմ դրույթներ, նպաստեր ինստիտուտների զարգացմանն ու բարեփոխումներին, դրա կապը Անկախության հռչակագրից հրաժարվելու հետ անընդունելի կդարձներ այն։
Խուդոյանի խոսքով՝ անկախ փաստաթղթի հնարավոր դրական կողմերից՝ պետության հիմնարար արժեքների և անկախ պետականության հիմքերի հետ կապված այս հանգամանքը բավարար է նման նախաձեռնությանը խոչընդոտելու համար։
Փաստաբանը շեշտել է, որ իր համար խնդիրը միայն սահմանադրական տեքստի առանձին դրույթները չեն, այլ այն սկզբունքային ուղղությունը, որով իշխանությունը փորձում է իրականացնել փոփոխությունները։