«Կարծես հանցագործի օրագիր լինի»

«Կարծես հանցագործի օրագիր լինի»

Wed, 25 Nov 2026 14:26:42 +0400


Փաստաբան Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ՝ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները ոչ թե նպաստում են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, այլ նոր հնարավորություններ են ստեղծում իշխանության կենտրոնացման և գործադիր մարմնի լիազորությունների ընդլայնման համար։

Ասուլիսի ընթացքում անդրադառնալով փաստաթղթի բովանդակությանը՝ նա նշել է, որ դրանում չի տեսնում դրական լուծումներ։ Նրա պնդմամբ՝ փոփոխություններով թուլանում են իշխանության հակակշիռների և վերահսկողության մեխանիզմները, իսկ գործադիր իշխանությունը ստանում է գրեթե անսահմանափակ գործելու հնարավորություն։

Խուդոյանի խոսքով՝ ընդդիմությանը որոշակի լիազորություններ վերապահելու մասին դրույթները նույնպես խնդիրը չեն լուծում, քանի որ նման իրավունքներ գործող կարգավորումներով էլ կան, սակայն իրական քաղաքական գործընթացներում դրանք պատշաճ կերպով չեն կիրառվում։

Փաստաբանը ուշադրություն է հրավիրել նաև սահմանադրական փոփոխությունների բովանդակության և իշխանության նախկին գործողությունների միջև առկա կապի վրա։ Նա փաստաթղթի կառուցվածքը համեմատել է հանցագործի օրագրի հետ՝ պնդելով, որ դրանում ներառվող յուրաքանչյուր փոփոխություն, ըստ էության, արտացոլում է գործող իշխանության կողմից նախկինում թույլ տրված որևէ իրավախախտման հետևանքները։

Նրա գնահատմամբ՝ ներկայացվող փոփոխությունները ոչ թե վերացնում են կառավարման համակարգում առկա խնդիրները, այլ կարող են ամրապնդել իշխանության կենտրոնացումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյան

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյան Wed, 25 Nov 2026 15:38:21 +0400…

4 րոպե ago

Առաջնո՞րդ էիր, 44-օրյայում առաջնորդեիր, որ Անկախությունը չզիջեիր․․․

Առաջնո՞րդ էիր, 44-օրյայում առաջնորդեիր, որ Անկախությունը չզիջեիր․․․ Wed, 25 Nov 2026 15:15:32 +0400 Փաշինյանը նշում…

27 րոպե ago

Անգամ հնարավորություն չունեն, որ տեքստին ծանոթանան

Անգամ հնարավորություն չունեն, որ տեքստին ծանոթանան Wed, 25 Nov 2026 14:41:19 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

1 ժամ ago

Կարևորը իր դռան դիմացի խալիին չկպնեն. Էվելինան դժգոհ է իշխանության նախագծից

Կարևորը իր դռան դիմացի խալիին չկպնեն. Էվելինան դժգոհ է իշխանության նախագծից Wed, 25 Nov 2026…

1 ժամ ago

Նախագծի անընդունելիությունը պայմանավորված է ոչ միայն Անկախության հռչակագրի հարցով

Նախագծի անընդունելիությունը պայմանավորված է ոչ միայն Անկախության հռչակագրի հարցով Wed, 25 Nov 2026 14:33:20 +0400…

1 ժամ ago

Ուր են կորել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը

Ուր են կորել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը Wed, 25 Nov 2026 14:30:34 +0400 ՀՀ…

1 ժամ ago