Ցնցող է և անպատկերացնելի․ լավ բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում

Ցնցող է և անպատկերացնելի․ լավ բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում

Fri, 17 Jul 2026 23:54:12 +0400


«Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից», – բանտից գրել է ընդդիմադիր կին գործիչ Արեգնազ Մանուկյանը:

Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում, չհաստատված, միջին ծանրության մեղադրանքի դեպքում՝ և փաստաբանի պնդմամբ ենթադրության հիմքով։ Իրոք որ ցնցող է և անպատկերացնելի։ Լավ բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում։ Հենց այս պատժիչ մեթոդների կիրառումն է ցույց տալիս մեղադրանքի խոցելիությունը։Եթե մեղադրանքը չհաստատվի, գոնե հոգեպես բավարարված կլինեն, որ պատժել են ընդդիմադիր կնոջն ամենասադիստական մեթոդներով։ Գլխավոր դատախազուհին վերջերս հայտարարում էր, որ հարցումները ցույց են տալիս դատախազության նկատմամբ հանրային վստահությունն աճել է։ Սա ոգևորում է դատախազությանը։ Եվ հիմա, այս դեպքով, դատախազությունն առաջնորդվում է իր վկայակոչած հանրային վստահությամբ։ Արեգնազ Մանուկյանի, նրա անչափահաս երեխայի հետ նման վարվելակերպով պատժում են նաև հանրության այն մասին, որն անընդունելի, մերժելի, անբարո է համարում նման գործելակերպը։

Գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

1 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

1 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

2 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

2 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

2 ժամ ago

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել Sun, 20 Sep 2026 23:15:43 +0400…

2 ժամ ago