Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրիում. քաղաքական գործա՞րք, թե՞ պարզապես զուգադիպություն

Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրիում. քաղաքական գործա՞րք, թե՞ պարզապես զուգադիպություն

Sat, 18 Jul 2026 10:30:54 +0400


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երեկ փոխվեց։ Դատարանը կալանքը փոխարինեց տնային կալանքով՝ 15 միլիոն դրամ գրավի կիրառմամբ։ Միաժամանակ դատարանը նրան արգելեց շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։

Հիշեցնենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի կալանքը, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։ Գյումրիի քաղաքապետը ենթադրյալ կաշառքի գործով ավելի քան 9 ամիս գտնվել էր կալանքի տակ։

Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ տնային կալանքով էր փոխարինվել նաև նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը։

Դատարանի որոշումից օրեր առաջ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը` Ղուկասյանի փեսան, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սպասում են դատարանի որոշմանը, ինչից հետո միայն կհստակեցնեն հետագա քայլերը։ Միաժամանակ նա նշել էր, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, թե շարունակել ղեկավարել քաղաքապետարանը։Նաև նշել էր, որ իրենից առաջ հայտարարություն կանի հենց Ղուկասյանը։

Սակայն, մեր տեղեկություններով, հենց այս հարցի շուրջ Վարդան Ղուկասյանի և Ավետիս Առաքելյանի միջև առկա է տարաձայնություն։ Ըստ մեր աղբյուրների՝ Վարդան Ղուկասյանը չի ցանկանում, որ իր փեսան հրաժարվի քաղաքապետարանի ղեկավարումից և մեկնի Ազգային ժողով, քանի որ հասկանում է՝ նրա հեռանալուց հետո կարող է վտանգվել Գյումրիի քաղաքային իշխանության պահպանումը։

Ինչպես արդեն գրել էինք ավելի վաղ, «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունում այս պահին չկա այնպիսի թեկնածու, որը կկարողանա փոխարինել Ավետիս Առաքելյանին։ Միաժամանակ ընդդիմադիր դաշտում նույնպես միասնական կարծիք չկա։

Քննարկվող տարբերակներից մեկը «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանի թեկնածությունն է։ Մեր տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանը դեմ չէ այդ տարբերակին, սակայն այստեղ ևս կան լուրջ խոչընդոտներ։ Կարեն Սիմոնյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ինչը կարող է ազդել հնարավոր զարգացումների վրա։

Մյուս տարբերակը կապվում է Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի հետ։ Սակայն, մեր տեղեկություններով, հենց այս սցենարին Վարդան Ղուկասյանը դեմ է և չի ցանկանում, որ Գյումրիի քաղաքապետարանի կառավարումն անցնի նրանց։

Այս ամենի ֆոնին շրջանառվում են նաև հնարավոր քաղաքական պայմանավորվածությունների մասին խոսակցությունները։ Խոսում են, թե Ղուկասյանների նկատմամբ խափանման միջոցների փոփոխությունները կարող են փոխկապակցված լինել Գյումրիի քաղաքապետի պաշտոնի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հետ։ Ըստ այդ խոսակցությունների՝ հնարավոր պայմանավորվածության շրջանակում իշխանությունը կարող է ակնկալել վերահսկողություն ստանալ քաղաքի կառավարման նկատմամբ, իսկ դրա դիմաց մեղմացվեն Ղուկասյանների նկատմամբ կիրառվող իրավական սահմանափակումները։

Այս ամենի հետ կապված

փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամներից, սակայն նրանցից մի քանիսը հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ իրենք այն անձինք չեն, ովքեր պետք է մեկնաբանեն ստեղծված իրավիճակը։

Փորձեցինք կապ հաստատել նաև Ավետիս Առաքելյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգին չպատասխանեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում

Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում Sat, 18 Jul 2026 14:15:25…

13 րոպե ago

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել Sat, 18 Jul 2026 14:00:42 +0400 Ղրիմում ՌԴ երկու…

28 րոպե ago

Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու քաղաքացիներին. դատական նոր նախադեպ «կարմիր գծերի» գործով

Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու քաղաքացիներին. դատական նոր նախադեպ «կարմիր գծերի» գործով Sat, 18 Jul…

43 րոպե ago

Ընկել են Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետի հետեւից

Ընկել են Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետի հետեւից Sat, 18 Jul 2026 13:36:26 +0400 Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետ…

52 րոպե ago

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը չեն տեղափոխի կամ հետաձգի

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը չեն տեղափոխի կամ հետաձգի Sat, 18 Jul 2026 13:30:52 +0400 ՖԻՖԱ-ն…

58 րոպե ago

«Հրապարակ». Բարձրագույն կրթությունը պարտադի՞ր է

«Հրապարակ». Բարձրագույն կրթությունը պարտադի՞ր է Sat, 18 Jul 2026 13:15:24 +0400 Վայոց ձորի մարզի Արտաբույնք…

1 ժամ ago