«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել

«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել

Sat, 18 Jul 2026 11:15:45 +0400


Իլհամ Ալիեւի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը նախօրեին հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որը դարձյալ վերաբերում էր Հայաստանի սահմանադրության փոփոխությանը։ Նա ասել է․ «Սահմանադրական փոփոխությունների ձեւը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարեւոր է, որ այն դրույթները, որոնք մենք գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով։ Երբ այդ հարցը լուծվի, կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլեւս որեւէ խոչընդոտ չի մնա»։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց` ակնհայտ է, որ Ադրբեջանի թելադրանքով ուզում են Հայաստանին վերջնական կապիտուլյացիա պարտադրել, որը կլինի Ադրբեջանի պահանջով սահմանադրություն գրելը։ «Սա, իհարկե, ենթադրում է նաեւ, որ Սահմանադրությունը պետք է ընդունվի, ինչպես Ալիեւն ասաց, հայ ժողովրդի կողմից։ Եվ այսպիսով, փորձում են պարտադրել ճնշումով, բռնաճնշումներով` Հայաստանում, եւ պարտադրել Ադրբեջանից ճնշումներով։ Հաջիեւի հայտարարությունն էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ արդեն Հայաստանի սահմանադրական դատարանը տարիուկես առաջ այս պրեամբուլան այլեւս հնացած է համարել, եւ այն այլեւս չի գործում։ Այսինքն, եթե նրանք ստորագրել են, որ պրեամբուլան չի գործում, ուրեմն այն չի գործում, ասել կուզի՝ կեղծ է։ Նրանք ուզում են պարտադրել Փաշինյանին, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, միեւնույն է, դա չի ստացվելու Փաշինյանի մոտ, որովհետեւ ընդդիմությունը բավականին ներկայացված է խորհրդարանում, շարունակում են ճնշում գործադրել, որ միշտ փաստարկ ունենան, որ Հայաստանը մեղավոր է։ Եվ որ դա չի կատարվում, Հայաստանը չի անում, եւ փաստարկ ունենան, թե ինչու խաղաղության պայմանագիրը չեն ստորագրում»,- ասաց քաղաքագետը։ Այն բանակցային գործընթացը, որ կա, խաղաղության գործընթացի հետ որեւէ կապ չունի, դա միակողմանի զիջումների գործընթաց է՝ նկատում է Միքայելյանը։

Ըստ քաղաքագետի, Ադրբեջանն իր համար ստեղծում է լուծումների դաշտ, որտեղ ինքը մի քանի լուծում ունի, մանեւրելու դաշտ։ «Երբ Հայաստանի իշխանությունները գնում են մի որոշման ուղղությամբ, ապա Ադրբեջանի իշխանությունները որոշումների դաշտը լայնացնում են․ սա շատ կարեւոր դիվանագիտական եւ քաղաքական տարբերություն է։ Ադրբեջանն ինքն իրեն է լավ վիճակի մեջ դնում, իսկ թե Հայաստանն ինչ է անում, դա արդեն Հայաստանի խնդիրն է»,- նկատեց քաղաքագետը։ Իսկ ինչո՞ւ են Ադրբեջանում վստահ, որ հայ հանրությունը կմերժի Փաշինյանի ու Ալիեւի սահմանադրությունը, ասաց, որ նախորդ ժամանակաշրջանների հարցումները հստակ ցույց էին տալիս, որ ժողովուրդը մերժում է, իհարկե՝ տեսանք, թե ինչպես զոռբայությամբ, ճնշումներով անցկացվեցին այս ընտրությունները։ «Դժվար է ասել, թե ինչ իրավիճակ է տիրելու հետագայում, բայց, ամեն դեպքում, իշխանությունները չունեն խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն, որպեսզի հանրաքվե անցկացնեն, իհարկե՝ կարող են փորձել ընդդիմությունից մի քանի պատգամավոր պոկել, դա չի բացառվում ներկա ձեւաչափով։ Բացի այդ, նրանք կարող են փորձել էլի ճնշումներով ժողովրդին ստիպել՝ քվեարկել իրենց օգտին, բայց մի քիչ դժվար եմ պատկերացնում։ Եվ երրորդ տարբերակը` հանրաքվեն կեղծեն, հատկապես որ Հայաստանում հանրաքվե կեղծելու փորձ էլ կա։ Գիտեք, մասամբ երեւի Ձեզ հետ համաձայնեմ, որ այն համոզմունքը, որ ես ունեի՝ հիմնված իրավիճակի ու դասավորվածության վրա, որ հանրաքվեով դա անցկացնել հնարավոր չէ, դա էլ քիչ-քիչ հնանում է, եւ, այո, գուցե դա էլ ստացվի։ Այս պահի դրությամբ դեռ քիչ հավանական է, բայց Փաշինյանը շատ ինտենսիվ աշխատում է այդ ուղղությամբ` գուցեեւ ստացվի։ Այս պահի դրությամբ արդեն երեւի թե ճիշտ մեկնաբանություն կլինի իմ կողմից, որ այլեւս բացառել չենք կարող, չնայած հանրային աջակցություն չկա, եւ բազմաթիվ խանգարող հանգամանքներ կան: Կան մեթոդներ, եւ Փաշինյանը դրանք կիրառում է՝ իր նպատակին հասնելու համար»,- շեշտեց Միքայելյանը։

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանն էլ կարծում է, որ չի կարելի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ կնքել որեւէ պայմանագիր, այդ թվում եւ՝ խաղաղության պայմանագիր: Հետեւաբար, ցանկացած նմանատիպ ակնարկ, նկրտում, որը կարող է իրական լինել, միջազգային պայմանագրերի վերաբերյալ, միջազգային օրենսդրության եւ դրանից զատ նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ըստ էության, կարող է հանգեցնել նման պայմանագրի անվավերություն կամ առոչինչ ճանաչվելու` արդեն կոնկրետ փաստով պայմանավորված։ «Առավել խնդրահարույց է, որ կոնկրետ առաջարկ է արվում՝ շրջանցել սահմանադրական կարգավորումները, իսկ հաշվի առնելով փորձը, որն իշխանությունների կողմից բազմիցս սահմանադրության շրջանցման եւ կոպտագույն խախտման դեպքերն են, բացառված չէ, որ հերթական նոր ու ավելի կոպիտ դեպքին ականատես կլինենք, որը, իհարկե, կփաթեթավորվի «հանուն խաղաղության» թեզով»,-ասաց Գրիգորյանը։ Սահմանադրագետը շեշտում է, որ ինքն անգամ վստահ չէ, որ հանրաքվեի անցկացման պարագայում այդ հանրաքվեին կմասնակցի այնքան մարդ, որը բավարար կլինի հանրաքվեի դրված ակտի ընդունումը կամ մերժումը քննարկելու համար, որովհետեւ, ի տարբերություն մյուս ընտրությունների, հանրաքվեն հստակ տեխնիկական, մաթեմատիկական քանակ ունի, որքան անձ պետք է մասնակցի, ու մասնակցողների քանի տոկոսը պետք է կողմ քվեարկած լինի։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդհատ արծարծվող պատճառաբանությանը, թե ներկա Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, բազմիցս առիթ եմ ունեցել ասելու` չկա նման բան։ Եթե հղում են տալիս Անկախության հռչակագրին, ապա Անկախության հռչակագրում որեւիցե նման պահանջ չկա, այլ կա Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունը՝ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու ազատությունները։ Դա տարածքային պահանջ չի ենթադրում, դա ենթադրում է էքստերիտորիալ, պայմանական ասած` ոչ տարածքով պայմանավորված պահանջ-պարտականություն։ Օրինակ, ներկայում էլ, երբ թեկուզ այս կառավարությունը որոշակի սոցիալական օժանդակություն-օգնություն է ցույց տվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց, դա նույնպես Անկախության հռչակագրից բխած պահանջ է։ Հարցն այն է, որ կառավարությունում, թերեւս վստահ եմ, որ չկա բարձր իրավագիտակցություն ունեցող անձ, որը կարողանար հասկանալ իրավական, օրինակ, Անկախության հռչակագրի կամ այլ բարձր իրավաբանական ակտերի ճիշտ մեկնաբանումը եւ դրանց էությունը կարողանար պատշաճ կիրառել»,- եզրափակեց Վահե Գրիգորյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը Sat, 18 Jul 2026 14:30:24…

6 րոպե ago

Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում

Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում Sat, 18 Jul 2026 14:15:25…

21 րոպե ago

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել Sat, 18 Jul 2026 14:00:42 +0400 Ղրիմում ՌԴ երկու…

36 րոպե ago

Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու քաղաքացիներին. դատական նոր նախադեպ «կարմիր գծերի» գործով

Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու քաղաքացիներին. դատական նոր նախադեպ «կարմիր գծերի» գործով Sat, 18 Jul…

51 րոպե ago

Ընկել են Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետի հետեւից

Ընկել են Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետի հետեւից Sat, 18 Jul 2026 13:36:26 +0400 Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետ…

1 ժամ ago

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը չեն տեղափոխի կամ հետաձգի

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը չեն տեղափոխի կամ հետաձգի Sat, 18 Jul 2026 13:30:52 +0400 ՖԻՖԱ-ն…

1 ժամ ago