«Հրապարակ». Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է

«Հրապարակ». Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է

Sat, 18 Jul 2026 11:30:00 +0400


«Հրապարակին» են դիմել «Արմավիր» ՔԿՀ-ից մի խումբ դատապարտյալներ եւ հայտնել, որ կալանավայրից իրենց հարազատների հետ կապվելու միջոցը` հեռախոսը, աշխատում է ինտերնետ կապով, որը հաճախ ընդհատվում է, եւ դրանից չեն կարողանում օգտվել: Պատճառաբանում են, որ ինտերնետ չկա` կապ չկա, չեն կարող զանգել, եւ հաճախ զրկված են ընտանիքների հետ կապից, ոչ մի լուր չունեն նրանցից, իսկ դեպքեր են լինում, որ զանգահարելը շատ անհրաժեշտ է, ասենք` տանը հիվանդ ունեն, կամ ինչ-որ դեպք է եղել: Նամակը մեզ գրել են հուլիսի 6-ին, այն «Հատուկ կապով» տեղ է հասել 10 օր անց։

Երեկ մենք քրեակատարողական ծառայությունից հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք, մեզ փոխանցեցին. «Օպտիկական մալուխի վնասման պատճառով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 6-ին խափանվել են կապի ծառայությունները, այդ թվում՝ հեռախոսակապը։ Խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար անմիջապես կապ է հաստատվել ծառայություն մատուցող հեռահաղորդակցական ընկերությունների հետ, որոնց կողմից շուրջ մեկ օր կատարված աշխատանքների արդյունքում կապը վերականգնվել է: Հարկ է նշել, որ նմանատիպ խնդիրները չեն կրում պարբերական բնույթ, իսկ առաջանալու դեպքում, որպես կանոն, դրանք լուծվում են 1-2 ժամվա ընթացքում»։ Հուսանք, որ հենց այսպես է իրականությունը` խնդիրը կարգավորվել է: Կսպասենք ՔԿՀ-ից հետադարձ կապի: Ազատազրկված, ընտանիքներից մեկուսացված մարդիկ իրավունք ունեն անխափան կապ ունենալու իրենց հարազատների հետ: Ազատազրկումը չի նշանակում հարազատների հետ շփումից զրկում եւ լրացուցիչ պատիժների կիրառում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը Sat, 18 Jul 2026 14:30:24…

7 րոպե ago

Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում

Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում Sat, 18 Jul 2026 14:15:25…

22 րոպե ago

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել Sat, 18 Jul 2026 14:00:42 +0400 Ղրիմում ՌԴ երկու…

36 րոպե ago

Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու քաղաքացիներին. դատական նոր նախադեպ «կարմիր գծերի» գործով

Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու քաղաքացիներին. դատական նոր նախադեպ «կարմիր գծերի» գործով Sat, 18 Jul…

52 րոպե ago

Ընկել են Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետի հետեւից

Ընկել են Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետի հետեւից Sat, 18 Jul 2026 13:36:26 +0400 Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետ…

1 ժամ ago

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը չեն տեղափոխի կամ հետաձգի

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը չեն տեղափոխի կամ հետաձգի Sat, 18 Jul 2026 13:30:52 +0400 ՖԻՖԱ-ն…

1 ժամ ago