«Հրապարակ». Բարձրագույն կրթությունը պարտադի՞ր է

«Հրապարակ». Բարձրագույն կրթությունը պարտադի՞ր է

Sat, 18 Jul 2026 13:15:24 +0400


Վայոց ձորի մարզի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը դատական հայց է ներկայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի, եւ պահանջել անվավեր ճանաչել նրա 29.08.2025 թվականի թիվ 92Ա կարգադրությունը:

Մեր տեղեկություններով՝ Արմեն Սետրակյանն Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար է նշանակվել 2017 թվականին: Արտաբույնք համայնքն ունի 1000-ից ավելի բնակիչ: 2021 թվականին իշխանությունը ՏԻՄ օրենքում նոր փոփոխություններ արեց, ըստ որի առաջարկվեց, որ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն։ 2022 թվականին, երբ խոշորացվեց Եղեգիս համայնքը, խոշորացված համայնքի ղեկավար դարձավ ՔՊ-ական Արթուր Ստեփանյանը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիքի մեջ, սակայն պաշտոնի կասեցումից տարիուկես հետո նա վերադարձել է աշխատանքի:

Արթուր Ստեփանյանը 2022 թվականին կրկին Արմեն Սետրակյանին նշանակում է վարչական ղեկավար: Սետրակյանը Եղեգնաձորի տարածաշրջանի ԵԿՄ վարչության անդամ է, Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Աննա Դանիելյանի ամուսինը: 2025 թվականին Սետրակյանին աշխատանքից ազատում է համայնքապետի առաջին տեղակալ, համայնքապետի ԺՊ Ահարոն Գաբրիելյանը: Ազատման պատճառը Սետրակյանի բարձրագույն կրթություն չունենալն է եղել: Պարզ չէ, թե ինչպես է օրենքի պահանջին չհամապատասխանող անձը նշանակվել վարչական ղեկավար։ Օրեր առաջ հերթական դատական նիստն էր: Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը, որը դատարանում հանդես էր գալիս որպես պատասխանողի ներկայացուցիչ, հայցի դեմ որեւէ առարկություն չհայտնեց՝ հարցի լուծումը թողելով դատարանի հայեցողությանը: Դատարանը որոշում կկայացնի հուլիսի 20-ին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Աննա Դանիելյանին հարց ուղղեցինք՝ ճի՞շտ է, որ Ձեր ամուսնուն աշխատանքից ազատել են, քանի որ չունի բարձրագույն կրթություն։ «Դուք այդ հարցն ուղղեք իր գործատուին, ես այդ հարցերին պատասխանելու իրավունք չունեմ»,- ասաց Դանիելյանը: Պարզ չէ, թե ինչու պետք է օրենքի պահանջով կայացված հրամանը դատարանը չեղարկի եւ անվավեր ճանաչի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպայում արգելել են չվաճառված հագուստը ոչնչացնել

Եվրոպայում արգելել են չվաճառված հագուստը ոչնչացնել Mon, 20 Jul 2026 23:45:57 +0400 ԵՄ հրահանգի՝ Էկոդիզայնի…

2 ժամ ago

Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության

Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության Mon, 20 Jul 2026 23:30:13 +0400 Հորդառատ անձրեւներն…

2 ժամ ago

Մեծ ֆուտբոլ, մեծ քաղաքականություն ու մեծ կրքեր․ հունիսի 20-ը՝ ըստ մեդիայի

Մեծ ֆուտբոլ, մեծ քաղաքականություն ու մեծ կրքեր․ հունիսի 20-ը՝ ըստ մեդիայի Mon, 20 Jul 2026…

2 ժամ ago

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ Mon, 20 Jul 2026 23:15:33 +0400 Զանգվածային բախումներ են…

2 ժամ ago

Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Mon, 20 Jul 2026 23:13:11 +0400 Միասնական սոցիալական…

2 ժամ ago

Ձգտում են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Ձգտում են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով Mon, 20 Jul 2026 23:00:24 +0400 Միացյալ…

3 ժամ ago