Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու քաղաքացիներին. դատական նոր նախադեպ «կարմիր գծերի» գործով

Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու քաղաքացիներին. դատական նոր նախադեպ «կարմիր գծերի» գործով

Sat, 18 Jul 2026 13:45:10 +0400


ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը հուլիսի 16-ին բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայցը ընդդեմ քաղաքապետարանի եւ հաստատել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականի համար «կարմիր գծերի» վճարների թանկացումը եղել է ոչ իրավաչափ։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հունվարի 1-ից դրանք թանկացել են 13 անգամ։ Քաղաքի կենտրոնի գոտիներում 1 տարին դարձել է 160 000 դրամ նախկին 12 000 դրամի փոխարեն, իսկ 1 ժամը՝ 300 դրամ նախկին 100 դրամի փոխարեն։ Կենտրոնից դուրս 1 տարին 24 000 դրամ է, նախկին 12 000 դրամի փոխարեն, իսկ 1 ժամը՝ 200 դրամ, նախկին 100 դրամի փոխարեն: Հենց այս կտրուկ ու շեշտակի թանկացումն է դատարանն անվավեր և ոչ իրավաչափ ճանաչել։

Փաստորեն, դատարանը վերջնականապես արձանագրել է, որ ՔՊ-ի կողմից իրականացված թանկացումները չեն ունեցել իրավական ու տնտեսական պատշաճ հիմնավորումներ: Այս դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեքենա վարողները հնարավորություն կստանան հետ ստանալու նախկինում վճարված գումարները: Իսկ դա նշանակում է, որ քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու ահռելի գումարներ հանել բյուջեից ու վերադարձնել մարդկանց:

Սա «Մայր Հայաստան» խմբակցության երկրորդ խոշոր դատական հաղթանակն է: Նախկինում Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել նաև 2025 թվականի համար սահմանված թանկացման որոշումը։ Սրանով խմբակցությունը փաստացի տապալեց 2 տարի անընդմեջ կայանատեղիների հաշվին բյուջեն լցնելու ՔՊ մոլուցքը: Դատական պրոցեսի ընթացքում 2025 թվականի թանկացման որոշումը դատարանի կողմից մասնակի կասեցվել էր, բայց քաղաքապետարանը շարունակում գումարներ գանձել։ Նույնիսկ հատուկ պարզաբանում էր տարածել, որտեղ նշել էր, որ 2025 թվականի համար վճարված գումարների վերադարձի կամ փոխհատուցման իրավական հիմքեր չկան։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը «Հրապարակի» հետ զրույցում չբացառեց, որ քաղաքապետարանը դիմի վճռաբեկ դատարան, բողոքարկելով վերաքննիչի որոշումը: «Վճռաբեկ դատարանը ունենալով 25 թվականի թանկացման վերաբերյալ նախադեպը, սեղմ ժամկետում պետք է որ առանց քննության թողնի նրանց բողոքը»: Այսինքն, այս ամենը հասկանալով, կբողոքարկե՞ն: «Հնարավոր է, քանի որ նրանք որդեգրել են ձգձգելու տակտիկան, մի գուցեեւ դիմեն դատարան», – ասում է նա: Հիմա ի՞նչ պետք է անեն քաղաքացիները, որոնք արդեն 2024 թվականին վճարել են անարդարացի թանկ կայանատեղիների համար: «Այն քաղաքացիները, որոնք ուզում են հետ ստանալ իրենց գումարները, երկու հայտ պետք է լրացնեն: Առաջինը՝ կցելով դատարանի որոշումը, դիմել քաղաքային իշխանություններին հետ վերադարձ ստանալու համար, եւ եթե լինի մերժում, արդեն դրանով կարող են մտնել դատարան: Սա ջանք պահանջող գործընթաց է, բայց կարծում եմ, արժե դա անել»: Թե քանի մարդ է փորձել հետ ստանալ 2025 թվականին կատարած վճարները, Մանուկ Սուքիասյանին հայտնի չէ: «Մենք օբյեկտիվորեն չենք հասցրել հետեւել այդ գործընթացին, նկատի ունենալով, որ զբաղված ենք եղել մեր թիմակիցներին, Անդրանիկ Թեւանյանի եւ մյուսիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին», – նշում է Մանուկ Սուքիասյանը:

«Մայր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ այլ հայցեր ունի ընդդեմ քաղաքապետարանի: Դրանց թվում են մի քանի հետաքրքիր դատական գործեր և նախադեպեր: Ավինյանի հոր դեմ վիրավորանքի հայց էին ներկայացրել` ի պաշտպանություն «Օփելների» վարորդների արժանապատվության, ու հաղթել էին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին մանդատներից զրկելու հետ կապված միջորդություններն ու հայցերը, որոնք թույլ տվեցին պահպանել ընդդիմադիրների տեղերը ավագանիում, Ավինյանի երդմնակալության նիստի վիճարկումը, որը, ըստ ընդդիմադիրների, տեղի է ունեցել քվորումի բացակայությամբ եւ որը «Մայր Հայաստան» խմբակցության ամենաամբիցիոզ հայցն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լավ է ուշ, քան՝ երբեք

Լավ է ուշ, քան՝ երբեք Thu, 26 Nov 2026 18:45:11 +0400 Փաշինյանը, կարծում եմ, շատ…

13 րոպե ago

Գողացել են արքայազն Վիլյամի ճարմանդներն ու ժամացույցը

Գողացել են արքայազն Վիլյամի ճարմանդներն ու ժամացույցը Thu, 26 Nov 2026 18:30:12 +0400 Գողերը կարողացել…

28 րոպե ago

Խունտան ունի ծրագիր, իսկ ի՞նչ ծրագիր է առաջարկում հավաքական ընդդիմությունը

Խունտան ունի ծրագիր, իսկ ի՞նչ ծրագիր է առաջարկում հավաքական ընդդիմությունը Thu, 26 Nov 2026 18:15:03…

43 րոպե ago

Փեսան կոչ է արել իր աներոջ հետ հարգալից խոսել

Փեսան կոչ է արել իր աներոջ հետ հարգալից խոսել Thu, 26 Nov 2026 18:00:02 +0400…

58 րոպե ago

Մենք խորհրդարան չենք գործուղվել ալիեւյան օրակարգը սպասարկելու համար

Մենք խորհրդարան չենք գործուղվել ալիեւյան օրակարգը սպասարկելու համար Thu, 26 Nov 2026 17:45:54 +0400 Զրուցել…

1 ժամ ago

Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկման շրջանակում հանդիպել է միջոցառման մասնակիցներին

Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկման շրջանակում հանդիպել է միջոցառման մասնակիցներին Thu, 26…

1 ժամ ago