76 դպրոցից 21-ում վարչատնտեսական համակարգող են նշանակել

76 դպրոցից 21-ում վարչատնտեսական համակարգող են նշանակել

Sat, 18 Jul 2026 15:15:29 +0400


Այս տարվա սեպտեմբերից մարզերի հանրակրթական դպրոցներն անցնելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո, միայն դպրոցների վարչատնտեսական մասն է համակարգելու մարզպետի աշխատակազմը։ Հունիսի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական քանի դպրոցում է նշանակված վարչատնտեսական մասի համակարգող։ Դուք նախկինում հայտնել եք, որ դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգող նշանակում եք այն դպրոցներում, որտեղ նոր կարգով տնօրենի ընտրություն է կայացել։ Վարչատնտեսական մասի համակարգող նշանակելիս ձեր նշած կարգը պահպանո՞ւմ եք»։

Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հունիսի 26-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությանբ գործող 76 հանրակրթական դպրոցներից 21-ում նշանակված է վարչատնտեսական մասի համակարգող, որոնց նշանակում են այն դպրոցներում, որոնք անցել են կառավարման նոր համակարգի»: Մարզպետն անտեսել է այն հարցը, թե արդյոք ինքը պահպանե՞լ է կարգը, երբ վարչատնտեսական մասի համակարգող մարզպետը նշանակում է դպրոցներում նոր կարգով տնօրենի ընտրությունից հետո։ Տավուշի հանրակրթական բազում դպրոցներում նոր կարգով դպրոցի տնօրենի ընտրություն չի կատարվել, սակայն մարզպետ Ղալումյանն այդ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողներ է նշանակել։ Թերեւս, որպեսզի դպրոցների կառավարումն իր ձեռքից չգնա ԿԳՄՍՆ-ին, այլ կարողանա վերահսկել համակարգը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Wildberries»-ի իրավիճակը պահեստի վրա հարվածից հետո բարդ է․Պեսկով

«Wildberries»-ի իրավիճակը պահեստի վրա հարվածից հետո բարդ է․Պեսկով Tue, 21 Jul 2026 19:00:44 +0400 Ռուսաստանի…

5 րոպե ago

Ամերիկյան առաքելություն Լուսնի վրա չի եղել․ Բարթ Սիբրել

Ամերիկյան առաքելություն Լուսնի վրա չի եղել․ Բարթ Սիբրել Tue, 21 Jul 2026 18:45:52 +0400 Ամերիկացի…

20 րոպե ago

Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել

Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել Tue, 21 Jul…

43 րոպե ago

50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել

50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել Tue, 21 Jul 2026 18:15:15 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

51 րոպե ago

Սկսենք շներից․ Սամվել Կարապետյանը կանի, եթե թողնեն․Ավետիս Առաքելյանը՝ Գյումրիի խնդիրների լուծման ծրագրերի մասին

Սկսենք շներից․ Սամվել Կարապետյանը կանի, եթե թողնեն․Ավետիս Առաքելյանը՝ Գյումրիի խնդիրների լուծման ծրագրերի մասին Tue, 21…

1 ժամ ago

Նարեկ Կարապետյանը պատգամավոր է, չի կարող կալանավորվել. Վարդեւանյան

Նարեկ Կարապետյանը պատգամավոր է, չի կարող կալանավորվել. Վարդեւանյան Tue, 21 Jul 2026 17:51:39 +0400 Latest…

1 ժամ ago