ՌԴ-ում պատրաստվում են Պետդումայի ընտրություններին

ՌԴ-ում պատրաստվում են Պետդումայի ընտրություններին

Sat, 18 Jul 2026 16:00:10 +0400


ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է Պետդումայի բոլոր 11 կուսակցությունների թեկնածուների ցուցակները, որոնք որոշել են մասնակցել ընտրություններին, հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։

«Մենք ամբողջությամբ ավարտել ենք կուսակցական ցուցակների վավերացումը : Մենք վավերացրել ենք 11 կուսակցությունների կողմից ներկայացված բոլոր ցուցակները», – ասել է նա ԿԸՀ նիստում։

Պամֆիլովան նախկինում հայտարարել էր, որ ընտրարշավին կմասնակցի 11 քաղաքական ուժ։ Եվս վեց կուսակցություն որոշել է չմասնակցել, չնայած հնարավորությանը։

Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ից 20-ը։ Վլադիմիր Պուտինը դրանք անվանել է երկրի ամենակարևոր ներքաղաքական իրադարձությունը։

Ընդհանուր առմամբ, կանցկացվի տարբեր մակարդակներում ավելի քան 2200 քարոզարշավ, որոնց ընթացքում նախատեսվում է լրացնել 20700 խորհրդարանական տեղ և ընտրովի պաշտոններ։
Հեռավար էլեկտրոնային քվեարկություն կանցկացվի նաև 33 մարզերում։

Ինչպես հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ընտրատեղամասեր կբացվեն նաև արտասահմանում, մոտավորապես 350-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

15 րոպե ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

31 րոպե ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

43 րոպե ago

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը` Գուտերեշին

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը` Գուտերեշին Sat, 17 Oct 2026…

1 ժամ ago

Ահեղ դատաստանի օրվա ռադիո

Ահեղ դատաստանի օրվա ռադիո Sat, 17 Oct 2026 22:00:10 +0400 Մամուլում եւ համացանցում «Ահեղ դատաստանի…

1 ժամ ago

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Sat, 17 Oct 2026 21:45:09 +0400…

2 ժամ ago