Փաշինյանը գնացել է թատրոն, հանդիսատեսին մանրամասն ստուգել են

Փաշինյանը գնացել է թատրոն, հանդիսատեսին մանրամասն ստուգել են

Sat, 18 Jul 2026 16:15:44 +0400


Նիկոլ Փաշինյանը արձակուրդի շրջանակներում այցելում է տարբեր ժամանցի վայրեր, թատրոններ, գրքեր է կարդում, և դրանք հրապարակում ֆեյսբուքի իր էջում։

Փաշինյանը նաև մի հրապարակում էր արել, և նշել էր, որ այցելել է «Թատրոն տանիքում», և ներկայացում է դիտել։ Փաշինյանը նաև գրել էր, որ այս ընթացքում հասցրել է մի քանի թատրոններում լինել, և զարմանք էր հայտնել, որ բոլոր դահլիճները եղել են լեփ-լեցուն։

Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են իր թիկնապահները, սակայն որպես հանդիսատես են ներկայացել, որպեսզի մարդիկ գլխի չընկնեն, որ իրենք Փաշինյանի անվտանգությունն են ապահովում:

Մեզ նաև ասացին, որ հանդիսատեսին թատրոն մտնելուց առաջ համատարած ու մանրակրկիտ ստուգել են, սակայն անգամ չեն տեղեկացրել, թե ինչի համար են ստուգում, ասել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Թատրոնից հերքեցին այս տեղեկությունը մեզ հետ զրույցում, ասացին, որ հանդիսատեսին չեն ստուգել, համենայն դեպս՝ իրենք այդ մասին տեղյակ չեն եղել, և հավելեցին․ «Հանդիսատեսը այդ օրը եղել է շատ, Փաշինյանն օնլայն տոմս է գնել և մոտեցել է, մենք անգամ չենք իմացել, որ նա գալու է մեզ մոտ։ Նրա կողքին նստած էին սովորական մարդիկ, անգամ ճանաչում ենք նրա կողքի նստած կնոջը՝ մեր հանդիսատեսն է։ Շատ պատահական իմացանք, որ Փաշինյանը գալու է։ Թիկնապահներն էլ գուցե առանձին վայրում էին, մենք չենք նկատել թիկնապահ»։

Թատրոնի աշխատակիցն ասաց նաև, որ Փաշինյանը դիտել է «Ակվարիում» ներկայացումը, որի հեղինակը անգլիացի դրամատուրգ Պատրիկ Մարբեյն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Tue, 21 Jul 2026 09:00:33 +0400 «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ պլանային…

22 րոպե ago

Եվրոպայում արգելել են չվաճառված հագուստը ոչնչացնել

Եվրոպայում արգելել են չվաճառված հագուստը ոչնչացնել Mon, 20 Jul 2026 23:45:57 +0400 ԵՄ հրահանգի՝ Էկոդիզայնի…

10 ժամ ago

Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության

Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության Mon, 20 Jul 2026 23:30:13 +0400 Հորդառատ անձրեւներն…

10 ժամ ago

Մեծ ֆուտբոլ, մեծ քաղաքականություն ու մեծ կրքեր․ հունիսի 20-ը՝ ըստ մեդիայի

Մեծ ֆուտբոլ, մեծ քաղաքականություն ու մեծ կրքեր․ հունիսի 20-ը՝ ըստ մեդիայի Mon, 20 Jul 2026…

10 ժամ ago

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ Mon, 20 Jul 2026 23:15:33 +0400 Զանգվածային բախումներ են…

10 ժամ ago

Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Mon, 20 Jul 2026 23:13:11 +0400 Միասնական սոցիալական…

10 ժամ ago