Դատախազությունը կրկին մեջտեղ բերեց ԱԳՆ աշխատակից Աշխենի գործը

Դատախազությունը կրկին մեջտեղ բերեց ԱԳՆ աշխատակից Աշխենի գործը

Wed, 23 Sep 2026 22:45:43 +0400


Վերաքննիչ քրեական դատարանն, ըստ Գլխավոր դատախազության, բավարարել է ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ գործով դատախազի բողոքը։ Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Դա Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասն էր: ԱԳՆ աշխատակիցը մեղադրվում էր օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար:

Սակայն Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վճռով Ալեքսանյանն արդարացվել էր պետական դավաճանության մեղադրանքի առումով: Եվ մեղադրյալի արարքը վերաորակվել էր ավելի թեթև պատիժ սահմանող հոդվածով: Այն է՝ 418-րդ հոդվածի 1-ին մասը փոխվել էր 441-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ընդհանրապես հայտարարել էր, որ Աշխենը որևէ օրենք չի խախտել: Ինչևէ, Ալեքսանյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման։ Վերջերս էլ դատարանի վճռի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր ներկայացվել։ Վերաքննիչ քրեական դատարանն է, ինչպես նշվեց, բավարարել է դատախազի բողոքը և գործն ուղարկել նոր քննության։
Սա պաշտոնական հաղորդագրությունների վերաշարադրումն է: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կարող է թաքնված լինել դրա տակ: Նախ վերհիշենք, որ ԱԳՆ աշխատակից երիտասարդ աղջիկն ընկերություն է արել գործարար ներկայացած ադրբեջանցու հետ: Ու, ենթադրաբար, ինչ-որ տեղեկություններ է հաղորդել երիտասարդին: Դժվար է ենթադրելը, որ նրանց շփումներում գումարն ինչ-որ դեր է կատարել: Որովհետև մարդ պետք է հիմար լինի, որ ԱԳՆ-ում աշխատելով՝ փողի դիմաց թեկուզ աննշան ու անիմաստ տեղեկություն տրամադրի օտարին: Դա՝ մեկ:
Երկրորդ, հաշվի առնելով, որ Ադրբեջանը սպառնալիք չի համարվում անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ինչո՞ւ պետք է դատախազությունն ընկներ նրա հետևից: Հատկապես որ դատարանները սովորաբար բավարարում են պետական դավաճանության վերաբերյալ դատախազության հայցերը, իսկ այս անգամ նման բան չի կատարվել: Որովհետև ոչ մի դատավոր հիմար չի, որպեսզի իրական դավաճանին իր վճռով չհամարի դավաճան: Դրան էլ գումարենք որևէ օրենք չխախտելու վերաբերյալ ԱԳՆ-ի այն ժամանակվա արձագանքը:

Երրորդ, 2025-ի օգոստոսին բացահայտված այդ գործով դատարանը որոշում է ընդունում 2026-ի մարտին, իսկ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնում մի քանի ամիս անց: Իսկ 2026-ի սեպտեմբերի վերջին էլ բողոքը բավարարվում է: Եթե այդ աղջկա արարքն այդքան ահարկու էր, ինչո՞ւ է բողոքը ներկայացվել համարյա կես տարի անց: Հատկապես որ որևէ նոր տեղեկատվություն փնտրելու անհրաժեշտություն չկար: Իսկ եթե նույնիսկ լիներ՝ չեմ կարծում, թե Ադրբեջանի բռնապետը թույլ կտար, որպեսզի այդ երիտասարդը հարցաքննվեր ՀՀ դատախազության կողմից: Եթե, իհարկե, ինքն այդ երկրի քաղաքացի է: Նշանակում է, որ կես տարի ուշացնելը որևէ ձևով չի կարող արդարացվել:

Ինչ մեղքս թաքցնեմ, ԱԲ-ին հարց տվեցի, թե կա՞, արդյոք, ազգակցական որևէ կապ այդ աղջկա և նախկին ու ներկա օլիգարխ Սամվել Ալեքսանյանի (ժողովրդին հայտնի որպես Լֆիկ Սամո) միջև: ԱԲ-ի պատասխանը բացասական էր: Եթե նման կապ լիներ, ապա դատախազության վարքը հասկանալի կլիներ. դա կլիներ ազդեցության միջոց գործարարի նկատմամբ: Չնայած կարող եմ ենթադրել նաև, որ դատախազության բողոքը կարող է լինել նաև ընդդեմ Միրզոյան Արարատի: Հաշվի առնելով Աշխենի՝ ԱԳՆ աշխատակից լինելը: Մի խոսքով, ստանում ենք դավադարապաշտական մի ողջ պատմություն:

Ինչևէ, անսովոր այս դեպքը վաղուց էր մոռացվել ու կմնար որպես գործող իշխանության օրոք անհասկանալի բացառիկ օրինակներից մեկը: Սակայն բողոքարկումը պետք է որ (կամ էլ կարող է) որոշակի իրադարձությունների շղթայի հանգեցնել: Ու մի օր էլ մենք երևի կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Նախ, այդ աղջկա առումով, և ապա նրա հետևից ընկնելու՝ դատախազության ջանքերում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». COP17 համաժողովի շքեղությունը եւ Տավուշի բնապահպանության թշվառությունը

«Հրապարակ». COP17 համաժողովի շքեղությունը եւ Տավուշի բնապահպանության թշվառությունը Fri, 16 Oct 2026 12:45:53 +0400 Մեծ…

9 րոպե ago

Ինչ են քննարկել Բաքուն և Անկարան

Ինչ են քննարկել Բաքուն և Անկարան Fri, 16 Oct 2026 12:30:34 +0400 Ադրբեջանի արտաքին գործերի…

24 րոպե ago

Էս COP-ը լեգենդար COP է, որովհետև 30 մլն$ են ծախսել 10 օրվա համար

Էս COP-ը լեգենդար COP է, որովհետև 30 մլն$ են ծախսել 10 օրվա համար Fri, 16…

31 րոպե ago

«Հրապարակ». Թիրախավորելով Եկեղեցին՝ իշխանությունը փորձում է ստեղծել հանրային համախմբման նոր առանցք

«Հրապարակ». Թիրախավորելով Եկեղեցին՝ իշխանությունը փորձում է ստեղծել հանրային համախմբման նոր առանցք Fri, 16 Oct 2026…

39 րոպե ago

Կարգադրել է՝ մշակել Իրանի դեմ հարվածների տարբերակները

Կարգադրել է՝ մշակել Իրանի դեմ հարվածների տարբերակները Fri, 16 Oct 2026 12:00:54 +0400 ԱՄՆ նախագահ…

54 րոպե ago

Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից 6 միլիոն դրամ է պահանջում

Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից 6 միլիոն դրամ է պահանջում Fri, 16 Oct 2026 11:56:23 +0400 Երեկ՝…

58 րոպե ago