Վարկային համաներումը շքեղություն չէ

Վարկային համաներումը շքեղություն չէ

Sat, 18 Jul 2026 20:15:03 +0400


Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել մի թեմայի մասին, որն ուղղակիորեն վերաբերում է մեր հազարավոր քաղաքացիների ամենօրյա կյանքին, նրանց սոցիալական բեռին և արդարության զգացմանը։ Խոսքը վարկային և քրեական համաներման (ամնիստիայի) անհրաժեշտության մասին է։

Մեր երկրում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակ քաղաքացին, տարիների ձախողված տնտեսական քաղաքականության, աղքատության և անվտանգային ճգնաժամերի հետևանքով, հայտնվել է վարկային ծանր լծի տակ։ Մարդիկ ստիպված են վարկ վերցնել՝ տարրական կարիքները հոգալու, կոմունալ վճարումներն անելու կամ առողջական խնդիրները լուծելու համար, իսկ հետո հայտնվում են սև ցուցակներում ու դատական քաշքշուկների մեջ։ Վարկային համաներումը շքեղություն չէ. դա հանրությանը շնչելու հնարավորություն տալու, տնտեսական այս ծանր ճնշումից մեր քաղաքացիներին ազատելու հրամայական է։

Նույնպիսի հրատապություն ունի նաև քրեական համաներումը, որը պետք է հնարավորություն տա վերանայելու շատերի գործերը և թեթևացնելու հանրային լարվածությունը։ Համաներումը, իրավական և քաղաքական իմաստով, պետության կողմից իր քաղաքացիներին տրվող հնարավորություն է՝ էջը թերթելու և նորից սկսելու համար։
Բայց եկեք նայենք այս ամենի բարոյական և քաղաքական կողմին։

Այսօր երկրի ղեկին գտնվող և հանրության աչքերում իր լեգիտիմությունը վաղուց կորցրած, իբր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շատ լավ գիտի, թե ինչ է համաներումը։ Ժամանակին, երբ նա հայտնվել էր իրավական պատասխանատվության առաջ, հենց համաներման (ամնիստիայի) շնորհիվ է դուրս եկել ազատություն։
Սա պատմական փաստ է, որը հնարավոր չէ ջնջել։ Մեկը, ով ինքն է օգտվել համաներման հումանիտար և իրավական հնարավորությունից, այսօր, կտրված լինելով իրականությունից, չի ուզում տեսնել ու զգալ սեփական ժողովրդի ցավն ու սոցիալական ծանրագույն վիճակը։ Երբ խոսքը վերաբերում է հազարավոր հայ ընտանիքների ֆինանսական խեղդամահ լինելուն կամ քաղաքացիների ճակատագրերին, ներկա իշխանությունը ցուցաբերում է բացարձակ անտարբերություն։

Մեզ անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որը հաշվի կառնի ժողովրդի իրական շահերը, կթոթափի վարկային բեռը և կտա իրավական արդարության այնպիսի լուծումներ, որոնք ծառայում են ոչ թե իշխանական աթոռների պահպանմանը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատիվ կյանքին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ Mon, 20 Jul 2026 23:15:33 +0400 Զանգվածային բախումներ են…

14 րոպե ago

Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Mon, 20 Jul 2026 23:13:11 +0400 Միասնական սոցիալական…

16 րոպե ago

Ձգտում են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Ձգտում են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով Mon, 20 Jul 2026 23:00:24 +0400 Միացյալ…

29 րոպե ago

Խոշոր հրդեհ է բռնկվել ճապոնական ռազմաբազաներից մեկում

Խոշոր հրդեհ է բռնկվել ճապոնական ռազմաբազաներից մեկում Mon, 20 Jul 2026 22:45:26 +0400 Խոշոր հրդեհ…

44 րոպե ago

Արտաքին և ներքին ներդրողներ՝ խելոք աշխատեք, եթե ուզենք՝ կխլենք

Արտաքին և ներքին ներդրողներ՝ խելոք աշխատեք, եթե ուզենք՝ կխլենք Mon, 20 Jul 2026 22:30:21 +0400…

59 րոպե ago

«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը նոր սիրելի ունի

«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը նոր սիրելի ունի Mon, 20 Jul 2026 22:15:13 +0400…

1 ժամ ago