Իսկ ի՞նչ կասեր Սպիտակ տունը Հայաստանի հավաքականի դեպքում

Իսկ ի՞նչ կասեր Սպիտակ տունը Հայաստանի հավաքականի դեպքում

Sun, 19 Jul 2026 17:15:44 +0400


Մի քանի խոսք այս թեմայի մասին։

Օրինակ, ի՞նչ կասեր Սպիտակ տունը, եթե այսպիսի մի ակցիա իրականացներ Հայաստանի ազգային հավաքականը։ Կասե՞ր, որ հայերն ունեն դրա իրավունքը, որովհետեւ իրենց սահմանադրությամբ կա հղում Անկախության հռչակագրին, իսկ հռչակագրում էլ կա 1989 թվականի դեկտեմբերի 1–ի որոշման հիշատակում։

Եթե գնահատենք հայ–ադրբեջանական պրոցեսի հանդեպ այսօրվա վերաբերմունքով՝ չէր ասի։ Որովհետեւ այսօր ԱՄՆ մեկն է այն կողմերից, որոնք ակնկալում են, որ Հայաստանը հեռացնի Անկախության հռչակագրի հղումը, Հայաստանը հրաժարվի Արցախից եւ իր մնացյալ իրավունքներից, միայն թե արագորեն կառուցվի Թրամփի ուղին։ Այլապես, ԱՄՆ չէր աջակցի Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։

Բայց, այստեղ գալիս ենք առանցքային, ողնաշարային կետին։ Իսկ, եթե Հայաստանի իշխանությունը որդեգրել է անձնատուր լինելու եւ հրաժարումի մոտեցումը, ինչպե՞ս եւ ինչու՞ պետք է ԱՄՆ դավանի հակառակը, եթե հակառակը իր համար բոլորովին անհրաժեշտություն չէ, եւ ավելին՝ նույնիսկ ավելորդ գլխացավանք է իր անհրաժեշտությունները իրականություն դարձնելու ճանապարհին։

Բայց, եթե Հայաստանը չհրաժարվեր, չվարեր անձնատուր լինելու քաղաքականություն, ԱՄՆ գուցե դժկամությամբ, սակայն մեծ հավանականությամբ՝ կաշխատեր Հայաստանի հետ, Հայաստանի մոտեցումների հետ։ Եվ այդ պարագայում, եթե պատկերացնենք տեսականում, Սպիտակ տունը կարող էր նաեւ խոսել Հայաստանի հավաքականի իրավունքի մասին, ինչպես մատնացույց է անում արգենտինացիների իրավունքը։

Համեմատականս իհարկե զգալիորեն պարզունակ է, բայց բուն հարցն այստեղ այն է, որ ամեն ոք նախ ինքն է իր իրավունքի տերը, եթե խսքը միջազգային հարաբերությունների մասին է։ Եվ հետո միայն, երբ տիրություն անելու կամքը եւ իմաստնությունը հաստատուն է, գտնվում են այդ իրավունքի կայուն գործընկերներ։

Կրկնեմ, շեշտեմ՝ գործընկերներ, այլ ոչ թե խնամակալներ։ Որովհետեւ մեր հանրային գիտակցույան մեջ, դաշնակից կամ գործընկեր հասկացությունը «խնամակալի» հոմանիշն է։ Մինչդեռ այդպես չէ։ Դաշնակիցը կամ գործընկերը խնամակալ չէ։ Ավելին, կարող է նույնիսկ շատ հարցերում լինել անգամ հակոտնյա դիրքերում։ Բայց, երբ ձեւավորվում է ամուր ու խորքային գիտակցումը, որ դաշնակիցը կամ գործընկերը խնամակալ չեն, գալիս է նաեւ անգամ տարակարծությունների պայմաններում նրանց հետ արդյունավետ աշխատելու հմտությունն ու տեսա եւ մտահորիզոնը։

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ստանձնել եմ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան

Ստանձնել եմ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան Sun, 20 Sep 2026 19:45:40 +0400 Փաստաբան…

8 րոպե ago

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել Sun, 20 Sep 2026 19:30:04 +0400 Միացյալ Նահանգների Պետքարտուղար…

23 րոպե ago

Արմեն Գրիգորյանը առաջադրեց իր թեկնածությունը

Արմեն Գրիգորյանը առաջադրեց իր թեկնածությունը Sun, 20 Sep 2026 19:26:20 +0400 Ինչպես արդեն հայտնել ենք,…

27 րոպե ago

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Sun, 20 Sep 2026…

38 րոպե ago

Ստեղծում են Արհեստական բանականության ուժեր՝ Տիեզերական ուժերի նմանողությամբ

Ստեղծում են Արհեստական բանականության ուժեր՝ Տիեզերական ուժերի նմանողությամբ Sun, 20 Sep 2026 19:00:30 +0400 ԱՄՆ…

53 րոպե ago

Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում

Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Sun, 20 Sep 2026 18:45:21 +0400 Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում, որը…

1 ժամ ago