Դեմոկրատիան այն չէ, ինչ դուք եք պատկերացնում

Դեմոկրատիան այն չէ, ինչ դուք եք պատկերացնում

Sun, 19 Jul 2026 18:15:27 +0400


17-րդ դարում, որը հայտնի է որպես Նիդերլանդների «Ոսկե դար», Ուտրեխտ քաղաքում հիմնադրվում է համալսարան (1636 թ.)։ Համարյա չորս դար անց այդ համալսարանում հետազոտական աշխատանք է կատարում քաղաքագետ Մանուկյան Հրայրը: Նրա մասին մենք ոչինչ չէինք իմանա՝ եթե վերջինս այնտեղից չպաշտպաներ հայաստանյան ներկա «դեմոկրատիան»: Ու դա տեղի չունենար վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանեկան լրատվական կայքի եթերում: Հենց սկզբից ասեմ, որ մի ժամանակ դա իմ ամենօրյա ընթերցանության կայքն (նախկինում՝ թերթ) էր: Վերջին տարիներին այդ կայքն եմ մուտք գործում երևի տարին մի քանի անգամ: Սա ասվեց, որպեսզի ներկայացվի այդ կայքի հեղինակության դինամիկան իմ աչքում:

Ինչևէ, անցնենք երիտասարդ հետազոտողի խոսքին: Միմյանց փոխկապակցված մի քանի թեմաներից առանձնացնենք միայն դեմոկրատիայի (նրա օգտագործած եզրույթն է) հարցը: Վերջինիս կարծիքով, դեմոկրատական երկրում իրավապահ համակարգը ծառայում է պետությանը և հանրությանը: Եվ պետք է կյանքի կոչի հանրության մեծամասնության կամքը: Ժողովրդավարությունը, որքան ինձ հայտնի է, լեգիտիմ իշխանության միակ աղբյուր հանդիսացող ժողովրդի կողմից պետական քաղաքական ինստիտուտների ձևավորումն է մրցակցային ազատ և արդար ընտրությունների միջոցով: Թե որքան էին ԱԺ վերջին ընտրությունները մրցակցային ազատ և արդար, տեղյակ կլիներ նույնիսկ ուտրեխտցին՝ եթե հետևեր դրանց ընթացքին: Ինչևէ, իսկ ձևավորված ինսստիտուտների կողմից էլ՝ հենց նրանց կողմից ընդունված օրենքների միջոցով երկիր կառավարելն է: Ի տարբերություն, ասենք, անտիկ շրջանի հունական քաղաք-պետությունների (պոլիսների), որտեղ կառավարման հարցերի մեծամասնությունը որոշվում էր արական սեռի քաղաքացիների քվեարկության եղանակով: Վկա Սոկրատեսի (470-469 – 399 մ.թ.ա.) ճակատագիրը:

Դա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանին «բոմժ սարքելու» իրավունք չունի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Ոչ էլ նույնիսկ նրան ընտրած հանրության մեծամասնությունը: Իսկ եթե խնդիրներ են առկա օրինականության առումով, ապա դա պետք է լուծվի իրավապահ համակարգի գործունեությանը հատուկ ընթացակարգերով: Եվ ոչ թե իրավապահ համակարգն ընդամենը մեկ անձի և կամ նույնիսկ նրան ձայն տված մեծամասնության կամքով փորձի կյանքի կոչել այդ մեկ անձի կամքը: Ինչը ոչ թե դեմոկրատիա է, այլ բռնապետության դրսևորում: Կամ, եթե օգտվենք ջահելի եզրաբանությունից, դիկտատուրա: Իսկ դեմոկրատիան հենց նրա համար է, որպեսզի վերը նշված մեկ անձը և կամ նրան ընտրած մեծամասնությունն իրավունք չունենան որևէ մեկից խլելու նրա սեփականությունը՝ թեկուզ լինի այն անօրինական:

Բայց տվյալ դեպքում առկա է ոչ թե ապօրինի սեփականության ունեզրկման, այլ մեկ անձի վրեժխնդրության հարց: Ու եթե մեր պետությունն իսկապես լիներ դեմոկրատական, ապա անկախ իրավապահ համակարգը կհետաքրքրվեր, թե ինչու է պետության տվյալ պահի ղեկավարը ցանկանում «բոմժ սարքել» երկրի աչքի ընկնող գործարարին: Ու Ուտրեխտի համալսարանի հետազոտողի՝ «բա էլ ինչի՞ համար է դեմոկրատիան» հարցին կտրվեր միանշանակ պատասխան: Այն է՝ հենց նրա համար, որպեսզի երկրում իշխեր ոչ թե մեկ անձի կամ նրան ձայն տված հարաբերական մեծամասնության կամքը, այլ օրինականությունը:

Բայց հաշվի առնելով, որ եվրոպական երկրներում վաղուց արդեն հաստատված է ժողովրդավարության խեղված տարբերակը, չեմ զարմանում, որ նման անձը հետազոտական աշխատանք է կատարում նիդերլանդական ամենամեծ համալսարանում: Որովհետև եթե այդպես չլիներ, ապա նման գաղափարներով մեկն իրավունք չէր ունենա նման «առաքելությամբ» գտնվելու այնտեղ: Ի դեպ, ՔՊ-ին կամ Նիկոլին ձայն տված 736 հազարը չի կազմում հանրության մեծամասնությունը: Հաշվի առնելով պաշտոնապես երկուսուկես միլիոն ընտրողների առկայությունը՝ այդ թիվը կազմում է ամբողջի հազիվ մեկ երրորդ մասը: Այնպես որ դա ոչ թե հանրության մեծամասնություն է, այլ քվեարկությանը մասնակցած ընտրողների հարաբերական մեծամասնություն: Իսկ հանրության առումով՝ փոքրամասնություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրաձգություն դպրոցում․ վիրավորվել են տնօրենն ու ուսուցիչներից մեկը

Հրաձգություն դպրոցում․ վիրավորվել են տնօրենն ու ուսուցիչներից մեկը Mon, 12 Oct 2026 22:30:12 +0400 Ֆրանսիայի…

7 րոպե ago

Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների…

Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների… Mon, 12 Oct 2026 22:15:43 +0400 Հրազդանում ամերիկյան Firebird AI…

21 րոպե ago

Տղամարդը պատշգամպից ընկել ու մահացել է

Տղամարդը պատշգամպից ընկել ու մահացել է Mon, 12 Oct 2026 22:07:56 +0400 Հոկտեմբերի 5-ին ողբերգական…

29 րոպե ago

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները Mon, 12 Oct 2026 22:00:09 +0400 Այս տարվա…

37 րոպե ago

Թշնամուն գյոռբագյոռ անելու վերջը

Թշնամուն գյոռբագյոռ անելու վերջը Mon, 12 Oct 2026 21:45:11 +0400 Փաշինյանը ճիշտ է ասում՝ մենք…

52 րոպե ago

Համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել՝ մեկ պայմանով

Համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել՝ մեկ պայմանով Mon, 12 Oct 2026 21:30:28 +0400 Ուկրաինայի նախագահ…

1 ժամ ago