Աշխարհի Լույսը

Աշխարհի Լույսը

Sun, 19 Jul 2026 19:16:01 +0400


qahana.am-ը ներկայացնում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ զրույցից հատվածներ:

Խավարը և լույսը

«Խավարը լույսի բացակայությունն է։ Խավարը գոյություն ունի այն ժամանակ, երբ լույսը բացակայում է։ Քրիստոս աշխարհի լույսն է: Նա եկավ, որպեսզի մեզ բոլորիս լուսավորի: Եթե մենք Նրա հետ ենք, լույսի մեջ ենք։ Ամեն անգամ հաղորդվելով Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը, լույսն առնում ենք մեր մեջ: Մեր վարքով, կենցաղով, հավատքով պետք է այն վառ պահենք, այս խավար աշխարհում լուսատու լինենք, փորձենք լուսավորել մեր շրջապատը»։

Լույսի վերադարձը մեր կյանք

«Մարդը ստեղծվեց դրախտում՝ երանության, խաղաղության մեջ՝ վայելելով Աստծո ներկայությունը։ Երբ մարդը մեղք գործեց, արտաքսվեց այդ երանական վիճակից, կորցրեց խաղաղությունը, լույսը: Քանի որ մարդու մեջ կար Աստծուց մասնիկ՝ հոգին, այն սկսեց փնտրել Տիրոջը: Աստված փորձեց վերադարձնել Իր զավակին, և եկավ Միածին Որդին, որպեսզի մեզ լուսավորի։ Մարդը, որն արտաքսվել էր, կորցրել լույսը, այն գտավ Քրիստոսով, իր մեջ առավ Լույսին»:

Լույսի փնտրտուք

«Քրիստոսի մսուրում ծնվելը վկայություն էր, որ մենք ֆիզիկական լույսի փոխարեն պիտի փնտրենք հոգևորը: Մարդիկ փնտրում էին Մեսիային՝ նրան, ով պետք է գար մեծ զորքով՝ հաղթելու թշնամիներին։ Քրիստոս հնարավորություն տվեց վերադառնալու Աստծո արքայություն, որը հավիտենական է: Երբ հավատում ու ընդունում ենք Քրիստոսին, Նրանով էլ լուսավորվում ենք»։

Խավարը ցրելու ճանապարհ

«Մենք, ապրելով այս աշխարհում, ենթարկվում ենք ամենօրյա փորձությունների, ամեն օր մեղքեր ենք գործում՝ կամա թե ակամա և հայտնվում խավարի մեջ: Մարդու ֆիզիկական մարմինը ձգտում է մեղքի, որովհետև չարն իր մեղքը մատուցում է գեղեցիկ, գայթակղիչ: Քրիստոսին ընդունելով մեր մեջ որպես լույս, մենք կարող ենք խավարը ցրել:

Մենք պետք է կարողանանք բոլոր փորձությունները հաղթահարել Քրիստոսով: Աշխարհի որդիները լույսի որդիներից հնարամիտ են, որովհետև փորձությունների են ենթարկվում և Տիրոջով կարողանում են հաղթահարել դրանք: Աստված մեզ տալիս է միտք, բանականություն, հնարամտություն, կամք:

Մենք ունենք հնարավորություն փրկություն գտնելու: Մեզ տրված է ազատ կամք ոչ թե մեղք գործելու, այլ մեղքից դուրս գալու համար: Քրիստոսի լույսը պետք է մեզ համար միջոց լինի խավարից դուրս գալու: Քրիստոսի կյանքը հստակ օրինակ է, թե ինչպես պետք է ապրենք։

Նա ասում է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհաննես 14:6)։ Քրիստոս, լինելով կատարյալ Աստված, մարդացավ, որպեսզի մարդուն ցույց տա իրական քրիստոնյայի ճանապարհը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել

«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Fri, 04 Sep 2026 08:10:01 +0400 Բանակում խաղաղ պայմաններում զոհերի…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը Fri, 04 Sep 2026 08:05:45 +0400 Արցախի…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում

«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում Fri, 04 Sep 2026 08:00:28 +0400 ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ…

18 րոպե ago

Հրաձգություն Կիեւում՝ թիրախում հիվանդանոցի տնօրեն է

Հրաձգություն Կիեւում՝ թիրախում հիվանդանոցի տնօրեն է Fri, 04 Sep 2026 04:00:24 +0400 Արդեն երկրորդ օրն…

4 ժամ ago

Արդեն տաքսիներն աշխատում են առանց վարորդի

Արդեն տաքսիներն աշխատում են առանց վարորդի Fri, 04 Sep 2026 03:30:39 +0400 Լոնդոնում այսօրվանից՝ սեպտեմբերի…

5 ժամ ago

Հայտնի ֆուտբոլիստին ներկայացված մեղադրանքից հրաժարվել են

Հայտնի ֆուտբոլիստին ներկայացված մեղադրանքից հրաժարվել են Fri, 04 Sep 2026 03:00:42 +0400 Իսպանիայի Դատախազությունը վերացրել…

5 ժամ ago