Ոստիկանության ծառայողների կողմից 3 տարի առաջ տեղի ունեցած uպանnւթյանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

Ոստիկանության ծառայողների կողմից 3 տարի առաջ տեղի ունեցած uպանnւթյանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

Sun, 19 Jul 2026 20:45:13 +0400


ՀՀ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․-ին ցույց տալու համար՝ նախապես նրա կողմից խոստացված 5 մլն ՀՀ դրամ գումարի դիմաց, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբի կազմում, դեպքի նախորդող պահին տուժողի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալին ցույց տալու, ինչպես նաև մեղադրյալի և ինքնությունը չպարզված անձանց հետ միասին տուժողին հետապնդելու ընթացքում խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել են Ա.Ս.-ի կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով եղբայրներ՝ Ա․Հ․-ի սպանության փորձին և նույն եղանակով Ար.Հ․-ի սպանությանը, որի արդյունքում Ա․Ս․-ն տուժողներին հետապնդելու ընթացքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ արձակելով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկել է Ար.Հ․-ին և փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ.-ին, որից հետո դիմել է փախուստի։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել 2 ոստիկանների բնակարաններում:

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):

Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի

ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի Tue, 21…

7 րոպե ago

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Tue, 21 Jul 2026 14:32:32 +0400 Ակբա բանկը տեղական…

20 րոպե ago

Ռեփեր է ձերբակալվել՝ ընտանեկան բռնության մեղադրանքով

Ռեփեր է ձերբակալվել՝ ընտանեկան բռնության մեղադրանքով Tue, 21 Jul 2026 14:30:38 +0400 Միացյալ Նահանգների Հարավային…

22 րոպե ago

#Ուղիղ․ Արամ Վարդեւանյանը հանդես է գալիս ճեպազրույցով

#Ուղիղ․ Արամ Վարդեւանյանը հանդես է գալիս ճեպազրույցով Tue, 21 Jul 2026 14:29:30 +0400 Latest news…

23 րոպե ago

Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների

Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների Tue, 21 Jul 2026…

37 րոպե ago

Մտադիր են թույլատրել ամերիկյան ռազմական ավիացիայի տեղակայումն իրենց տարածքում

Մտադիր են թույլատրել ամերիկյան ռազմական ավիացիայի տեղակայումն իրենց տարածքում Tue, 21 Jul 2026 14:00:19 +0400…

52 րոպե ago