Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկեն՝ Մեսսիի մասին

Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկեն՝ Մեսսիի մասին

Sun, 19 Jul 2026 22:15:56 +0400


«Բարսելոնայի» նախկին պաշտպան, Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի չեմպիոն Ժերար Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով, որտեղ միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Իսպանիայի ազգային ընտրանիները։ Պիկեն հատուկ անդրադարձել է իր նախկին թիմակից և արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսիին՝ ընդգծելով նրա բացառիկ խաղային ինտելեկտը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

«Մեսսին բազմաթիվ արժանիքներ ունի, և դրանցից մեկը նրա ինտելեկտն է։ Նա հիանալի գիտակցում է, որ այլևս 25 տարեկան չէ, սակայն գիտի, թե ինչպես զբաղեցնել այնպիսի դիրք, որտեղից կարող է առավելագույն վտանգ ստեղծել։ Բնածին եզակի տաղանդը թույլ է տալիս նրան ճիշտ պահեր գտնել տուգանային հրապարակ մտնելու, կարճ փոխանցումներով գրոհներին արագ միանալու կամ եզր տեղափոխվելով՝ ֆանտաստիկ փոխանցումներ կատարելու համար։ Ավելորդ է անգամ նշել, որ նա լավագույնն է գրոհների եզրափակիչ փուլում»,- Պիկեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Իսպանացի նախկին ֆուտբոլիստը նաև զգուշացրել է իր հայրենակիցներին՝ ընդգծելով արգենտինական թիմի բազմակողմանի վտանգավորությունը.

«Կարծում եմ՝ Իսպանիայի հավաքականը սա լավ է յուրացրել։ Որքան էլ խաղացողներ կցեք Մեսսիին նրան կանգնեցնելու համար, նա միևնույն է՝ սողանցք կգտնի։ Իսկ եթե ոչ, ապա նրա վրա կենտրոնացած ուշադրությունը նպաստավոր պայմաններ կստեղծի արգենտինացի մյուս ֆուտբոլիստների համար, քանի որ Արգենտինայի հավաքականը միայն Մեսսին չէ։ Հուսով եմ, որ Իսպանիան կհաղթի, բայց եթե հաղթանակը տոնի Արգենտինան, ես անչափ ուրախ կլինեմ Մեսսիի համար»,- հավելել է Պիկեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միանշանակ պատրաստ եմ ճանաչել այդ արդյունքները․Թրամփի հնչեղ հայտարարությունը

Միանշանակ պատրաստ եմ ճանաչել այդ արդյունքները․Թրամփի հնչեղ հայտարարությունը Wed, 04 Nov 2026 09:30:38 +0400 ԱՄՆ…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանի առաջ կքած ուժն իրավունք չունի Սահմանադրություն փոխելու

«Հրապարակ»․ Ադրբեջանի առաջ կքած ուժն իրավունք չունի Սահմանադրություն փոխելու Wed, 04 Nov 2026 09:15:29 +0400…

20 րոպե ago

Ազատվեք հիպնոսից

Ազատվեք հիպնոսից Wed, 04 Nov 2026 09:00:33 +0400 Շտապում է` շատ է շտապում իշխանությունը: Երեւի…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է Wed, 04 Nov 2026 08:45:47…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

1 ժամ ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

1 ժամ ago