Երկուշաբթի , 20 Հուլիսի 2026

Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկեն՝ Մեսսիի մասին

Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկեն՝ Մեսսիի մասին

Sun, 19 Jul 2026 22:15:56 +0400


«Բարսելոնայի» նախկին պաշտպան, Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի չեմպիոն Ժերար Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով, որտեղ միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Իսպանիայի ազգային ընտրանիները։ Պիկեն հատուկ անդրադարձել է իր նախկին թիմակից և արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսիին՝ ընդգծելով նրա բացառիկ խաղային ինտելեկտը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

«Մեսսին բազմաթիվ արժանիքներ ունի, և դրանցից մեկը նրա ինտելեկտն է։ Նա հիանալի գիտակցում է, որ այլևս 25 տարեկան չէ, սակայն գիտի, թե ինչպես զբաղեցնել այնպիսի դիրք, որտեղից կարող է առավելագույն վտանգ ստեղծել։ Բնածին եզակի տաղանդը թույլ է տալիս նրան ճիշտ պահեր գտնել տուգանային հրապարակ մտնելու, կարճ փոխանցումներով գրոհներին արագ միանալու կամ եզր տեղափոխվելով՝ ֆանտաստիկ փոխանցումներ կատարելու համար։ Ավելորդ է անգամ նշել, որ նա լավագույնն է գրոհների եզրափակիչ փուլում»,- Պիկեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Իսպանացի նախկին ֆուտբոլիստը նաև զգուշացրել է իր հայրենակիցներին՝ ընդգծելով արգենտինական թիմի բազմակողմանի վտանգավորությունը.

«Կարծում եմ՝ Իսպանիայի հավաքականը սա լավ է յուրացրել։ Որքան էլ խաղացողներ կցեք Մեսսիին նրան կանգնեցնելու համար, նա միևնույն է՝ սողանցք կգտնի։ Իսկ եթե ոչ, ապա նրա վրա կենտրոնացած ուշադրությունը նպաստավոր պայմաններ կստեղծի արգենտինացի մյուս ֆուտբոլիստների համար, քանի որ Արգենտինայի հավաքականը միայն Մեսսին չէ։ Հուսով եմ, որ Իսպանիան կհաղթի, բայց եթե հաղթանակը տոնի Արգենտինան, ես անչափ ուրախ կլինեմ Մեսսիի համար»,- հավելել է Պիկեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն Sat, 18 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով