Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը

Հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը

Mon, 23 Nov 2026 12:39:07 +0400


Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու։ Եվ այսպես, այսօր հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հռչակած 4-րդ հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստը` առանց Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական Անկախության հռչակագրին հղման:

Նիկոլ Փաշինյանի հրահանգով գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը. չկա Արարատ սարի մասին հիշատակում, չկա Հայոց Ցեղասպանության մասին հիշատակում, չկա Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում։

Փաշինյանի հռչակած 4-րդ Հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները, ուստի «Ուժեղ Հայաստանը» շարունակելու է ավելի հաստատակամ պնդել, որ Ալիևի թելադրանքով Հայաստանը սահմանադրություն չի’ ընդունելու:

Ալիևի թելադրանքով գրված այս սահմանադրությունը քայքայման է տանում Հայաստանի պետականության հիմքերը, հետևապես, հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը:

Հայկ Սուքիասյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մինչև ուղերձդ էլ ժողովուրդը գիտեր փորացավդ․․․

Մինչև ուղերձդ էլ ժողովուրդը գիտեր փորացավդ․․․ Mon, 23 Nov 2026 11:15:28 +0400 Սրբուհի Գալյանն ասում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով