Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը․ փաստաբան

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը․ փաստաբան

Mon, 20 Jul 2026 14:15:54 +0400


Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։
Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։
Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.

Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։

Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։
Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի։

«Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների ՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է։
Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայազգի միանձնուհի է մահացել

Հայազգի միանձնուհի է մահացել Tue, 11 Aug 2026 20:00:15 +0400 Օգոստոսի 9-ին մահացել է Անարատ…

19 րոպե ago

Վիգեն Ավետիսին դատի կտան եւ նրա դեմ դատախազություն կդիմեն

Վիգեն Ավետիսին դատի կտան եւ նրա դեմ դատախազություն կդիմեն Tue, 11 Aug 2026 19:45:52 +0400…

33 րոպե ago

ԱՄՆ-ն ինքն էր մեզ աղաչում․ ի՞նչ է պնդում Արաղչին

ԱՄՆ-ն ինքն էր մեզ աղաչում․ ի՞նչ է պնդում Արաղչին Tue, 11 Aug 2026 19:30:43 +0400…

48 րոպե ago

Իշխանությունը Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, բայց դատում որպես Կաթողիկոս․ Ղամբարյան

Իշխանությունը Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, բայց դատում որպես Կաթողիկոս․ Ղամբարյան Tue, 11 Aug 2026…

57 րոպե ago

Շիրակի պատգամավորների թիվը 4-ից դարձավ 6․ ՔՊ-ի գերակշռությունն ու նոր դեմքերը

Շիրակի պատգամավորների թիվը 4-ից դարձավ 6․ ՔՊ-ի գերակշռությունն ու նոր դեմքերը Tue, 11 Aug 2026…

1 ժամ ago

Ո՞վ այս անգամ կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը

Ո՞վ այս անգամ կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը Tue, 11 Aug 2026 19:00:00 +0400 Տիգրան…

1 ժամ ago