43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել

43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել

Mon, 20 Jul 2026 15:23:26 +0400


Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 43-ամյա տղամարդը իր կողմից շահագործվող մեքենայում զենք և զինամթերք է պահում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա տղամարդու վարած մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում կար զենքի նմանվող առարկա։ Տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է վարչություն։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են «Hagan» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, նույն թմրամիջոցի հետքերով տարա և մեթադոն տեսակի թմրամիջոց։
Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարցվածների 80%-ը Տիգրանաշենը համարում է հայկական բնակավայր

Հարցվածների 80%-ը Տիգրանաշենը համարում է հայկական բնակավայր Sat, 26 Sep 2026 15:07:40 +0400 Հայաստանում անցկացված…

11 րոպե ago

Թուրքիան ընդդեմ Ադրբեջանի՞․ Բաքվում հնչեղ հայտարարություն են արել

Թուրքիան ընդդեմ Ադրբեջանի՞․ Բաքվում հնչեղ հայտարարություն են արել Sat, 26 Sep 2026 15:00:56 +0400 Միլլի…

18 րոպե ago

Առաջ՝ Աննան էր կողքին, հիմա՝ լեփ-լեցուն ինքնաթիռը

Առաջ՝ Աննան էր կողքին, հիմա՝ լեփ-լեցուն ինքնաթիռը Sat, 26 Sep 2026 14:45:32 +0400 Առաջ, երբ…

33 րոպե ago

Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ

Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ Sat, 26 Sep 2026 14:30:02…

49 րոպե ago

ՔՊ պատգամավորներն ու իրենց ՊՈԱԿ-ները  այդպես էլ չսովորեցին՝ Կտրիճը ճ-ով է գրվում, ոչ թե չ-ով

ՔՊ պատգամավորներն ու իրենց ՊՈԱԿ-ները  այդպես էլ չսովորեցին՝ Կտրիճը ճ-ով է գրվում, ոչ թե չ-ով…

1 ժամ ago

Մեր վերջին հանդիպումը 7 ժամից ավելի տևեց․ Փեզեշքիանը՝ Իրանի առաջնորդի մասին

Մեր վերջին հանդիպումը 7 ժամից ավելի տևեց․ Փեզեշքիանը՝ Իրանի առաջնորդի մասին Sat, 26 Sep 2026…

1 ժամ ago