Առաջ՝ Աննան էր կողքին, հիմա՝ լեփ-լեցուն ինքնաթիռը

Առաջ՝ Աննան էր կողքին, հիմա՝ լեփ-լեցուն ինքնաթիռը

Sat, 26 Sep 2026 14:45:32 +0400


Առաջ, երբ Փաշինյանը Փարիզ կամ մի այլ տեղ էր գնում, կնիկն էլ հետն էր գնում։ Ասում էր՝ մարդուս շատ եմ սիրում, հետը գնում եմ։ Ավելորդ ծախս չէ։ Բառացի մեջբերեմ․ «Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն գործուղումների ժամանակ, դա պետբյուջեի հաշվին չի լինում։ Նախորդները չէին անում, չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, որ երբ իրենց ամուսինը գնում էր որեւէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռը, գնալ ու իր կողքը լինել։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»։ Մարդիկ էլ մի էն տեսակ հուզվում էին, որ միանգամից սուս էին անում՝ իրարից չեն դիմանում, բա ի՞նչ անեն։ Այսօր վիճակը լրիվ փոխվել է։ Փաշինյանն առանց Աննայի ու երեխեքի է փարիզներ գնում։ Փարիզից վերդառնալուց էլ գրում է․ ,,Փարիզից Երևան եկող օդանավը լեփ-լեցուն է,,։

Ինքնաթիռը լեփ- լեցուն է։ Ո՞նց հասկանանք։ Ինքնաթիռը լեփ-լեցուն է, որովհետև իրեն սիրողները շատացե՞լ են ու չեն դիմանու՞մ կարոտին։ Այնքան շատ են սիրում, որ նույն ինքնաթիռո՞վ են վերադառնում, թե՞ ուրիշ բան կա։ Այ այդ «ուրիշ բանի» մասին եմ ուզում խոսել։ Առաջ հո ինքնաթիռը դատա՞րկ չէր լինում։ Ուրիշ բան է ուզում ասել։ Տեսեք ի՜նչ բարեկեցիկ են ապրում մարդիկ իմ իշխանության օրոք, որ ինքնաթիռը լեփ- լեցուն է։ Բոլորը հնարավորություն ունեն իր նման առավոտ արթնանալ ու Փարիզում սուրճ խմել ու երեկոյան ինքնաթիռով Երևան վերադառնալ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ եղավ այս ընթացքում․ Փաշինյանն այնքան հաջողե՞ց, որ բոլորը որոշեցին վերադառնալ Հայաստա՞ն, թե՞ ինքնաթիռը, որ Աննան չկա, որոշեց Փաշինյանին մենակ չթողնել։ Ստացվում է՝ առաջ՝ Աննան էր կողքին, հիմա՝ լեփ-լեցուն ինքնաթիռը։
Չի բացառվում, որ այդ խելքով օդանավակայաններում վիճակագրության նոր բաժին բացի ՝ «Ժողովրդի տրամադրությունը՝ ըստ նստատեղերի զբաղվածության»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում Sun, 08 Nov 2026…

19 րոպե ago

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին Sun, 08 Nov 2026 19:45:42 +0400 Թուրքիայի…

34 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400 Նոյեմբերի…

50 րոպե ago

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Sun, 08 Nov 2026 19:15:50 +0400 Իսրայելում ԱՄՆ…

1 ժամ ago

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում Sun, 08 Nov 2026 19:00:06 +0400 Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում…

1 ժամ ago

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման Sun, 08 Nov 2026 18:45:12 +0400 Ռուսաստանի 10 շրջաններ…

2 ժամ ago