Ճապի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

Ճապի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

Mon, 20 Jul 2026 17:03:26 +0400


2025-ի մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղու 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրա սպանության մեջ մեղադրվում է Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, եւ այդ ժամանակ էջմիածինցիները չէին բացառում, որ վեճի եւ սպանության հիմքում նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» էլ կա, մանավանդ` գազալցակայանը, որտեղ կատարվել էր սպանությունը, հենց Միրզոյանին է պատկանում։

Ներքին գործերի նախարարությունից այն ժամանակ հայտնել էին, որ, նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է։ Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Կարեն Բադամյանի նկատմամբ, որը տեւական ժամանակ հետախուզման մեջ է եղել։

Ճապը` Բադամյանը, կալանավորված է, տեղեկացանք, որ օրեր առաջ դատարանը երկարացրել է Բադամյանի կալանքը։ Գլխավոր դատախազությունից հաստատեցին` նշելով, որ Բադամյանի խափանման միջոց կալանքը դատարանը երկարացրել է 2 ամսով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թելադրվում են դրսից

Թելադրվում են դրսից Fri, 25 Sep 2026 00:27:44 +0400 Իրականում և Նիկոլ Փաշինյանը, և իր…

7 ժամ ago

Դարձել են ավտոմեքենաների ամենախոշոր մատակարարը

Դարձել են ավտոմեքենաների ամենախոշոր մատակարարը Thu, 24 Sep 2026 23:55:12 +0400 Չինաստանն առաջին անգամ դարձել…

8 ժամ ago

«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան

«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Thu, 24…

8 ժամ ago

Հայտնի դերասանի որդին կխաղա «Հարի Փոթերի» նոր էկրանավորման մեջ

Հայտնի դերասանի որդին կխաղա «Հարի Փոթերի» նոր էկրանավորման մեջ Thu, 24 Sep 2026 23:45:08 +0400…

8 ժամ ago

Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Thu, 24 Sep 2026 23:44:04 +0400 Վթարային ջրանջատում…

8 ժամ ago

Ագռավը վրեժ է լուծել՝ իր բույնը քանդելու համար

Ագռավը վրեժ է լուծել՝ իր բույնը քանդելու համար Thu, 24 Sep 2026 23:30:39 +0400 Սինգապուրում…

8 ժամ ago