Նահատակներին փառք չեն տալիս՝ նրանց արածը ջուրը գցելով

Նահատակներին փառք չեն տալիս՝ նրանց արածը ջուրը գցելով

Mon, 20 Jul 2026 18:15:56 +0400


Բանասիրական թերի կրթությամբ անձը չի գիտակցում, որ 51 տարեկանում Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը չեն կարդում: Դա կարդում են համալսարանում ուսանելու տարիներին՝ եթե դպրոցական տարիքում չեն կարդացել: Որպեսզի մի հատ էլ դա ընթերցասեր լինելու առումով քարոզչական նյութ դարձնեն: Բայց դա, դժբախտաբար, գիտակցում եմ ես, որ ունեմ բանասիրական կրթություն: Կամ գրագետ այլ անձինք, որ չունեն կոնկրետ բանասիրական կրթություն: Իսկ նրանք, ովքեր հունիսի 7-ին ձայն են տվել իրեն, հերթական անգամ կհամոզվեն, որ ճիշտ են արել: Որովհետև թեկուզ իրենցից մեկը, բայց լավագույնը, Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպ է կարդում: Իսկ դրանից երկու-երեք օր առաջ ծանոթացել էր երկար ու երջանիկ ապրելու ճապոնական բանաձևին: Դրանից էլ մեկ-երկու օր առաջ ավարտել էր Հայոց պատմության հատորներից մեկի ընթերցանությունը:
Բայց, որքան հասկանում եմ, այդ անձի և նրա քաղաքացիական կնոջ (բաժանված, սակայն չձերբակալված ու կրկին միավորված) համար ընթերցանությունն իսկապես դարձել է նորաձև զբաղմունք: Ճիշտ այնպես, ինչպես հագուստի կամ զարդարանքի (կնոջ առումով) այս կամ այն տարրը թարմացնելը: Որովհետև Հայոց պատմության հաստափոր հատորի ընթերցանությունից հետո վստահորեն գոնե մեկ շաբաթ պետք է անցներ, մինչև որ ձեռքն առներ հաջորդ գիրքը: Նախ, այն պատճառով, որ կարդացածը պետք էր մարսել՝ հատկապես իր կարգավիճակում գտնվող անձի պարագայում: Երկրորդ, ընթերցանությունը հաստատ այն գործողություն չէ, որ ենթադրեր մեկ գրքից անմիջապես մյուսին անցնելը: Հատկապես եթե դա կատարում է մեկը, ով զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը: Թեկուզև դա արվի արձակուրդի ժամանակ, քանի որ դժվար է պատկերացնել անդարդ արձակուրդ ունենալու հնարավորությունը Հայաստանի պես պետությունում:

Ինչևէ, դաժան ճակատագրի ծաղրի բերումով Հայաստանի ղեկավարությունը ստանձնած այդ երկուսի (կասկած չկա, չէ՞, որ հենց երկուսով են ղեկավարում մեր երկիրը) պարագայում ընթերցանությունն իսկապես վերածվել է նորօրյա նորաձևության: Ինչի դեպքում գերակա է դառնում ձևը, իսկ ձևի գերակայության պայմաններում կորչում է բովանդակությունը: Որովհետև եթե վերջինս չկորչեր, ապա կարդացած յուրաքանչյուր գիրքը նրա մեջ կսերմաներ սեր և ցավ մեր պատմության նկատմամբ: Ինչի դեպքում ոչ թե Արարատը կփոխարինվեր Արագածով, այլ յուրաքանչյուրը կունենար իր տեղն ու դերը՝ սրբագործված հենց այդ պատմությամբ: Եվ, ինչն ավելի կարևոր է, ոչ թե կհնարվեր գոյություն չունեցող «իրական» Հայաստան, այլ կարվեր ամեն ինչ, որպեսզի ևս մեկ լրացուցիչ քայլ մոտեցվեր մեզ պատմական Հայաստանը: Ինչպես վերջին 80 տարում արվում է Իսրայելի դեպքում: Կամ էլ հայոց պատմությունը մեզ ուժ կտար դիմակայելու նորօրյա մարտահրավերներին, ինչպես դա արվում է մեր հարևան Իրանի կողմից:

Սակայն քանի որ մեզանում իշխանության «գաղափարախոսությունը» պաշտոնապես կտրվել է պատմական արմատներից, արվում է վերը նշված երևույթներին 180 աստիճանով հակառակը: Բացասական երևույթները ներկայացվում են որպես դրական: Թշնամու ագրեսիվ պահանջներն էլ ներկայացվում են որպես հայատանյան շահերի սպասարկման ներքին անհրաժեշտություն: Ավելին՝ մարդկանց պարտադրում են, որպեսզի պարտությունն ընկալեն որպես հաղթանակ: Օրինակ՝ «Արցախը հանձնելու գնով ձեռք բերեցինք անկախ ու ինքնիշխան Հայաստան» անհեթեթ դատողությանը հանգույն:

ՀԳ. Եվ մի բան էլ. Յուրաքանչյուր ելույթից հետո «Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» ասելու կամ գրելու իրավունք ունի այն անձը կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, ով թշնամուն չի հանձնել Արցախն ու հայաստանյան տարածքները: Որովհետև հայրենասեր հայորդիները նահատակվել են հենց Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը հայկական պահելու համար: Որովհետև նրանց արածը ջուրը գցելով՝ նահատակներին փառք չեն տալիս:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Ծառուկյանի փստաբանին հեռացրել են վարույթից․ ինչ է կատարվել

Գագիկ Ծառուկյանի փստաբանին հեռացրել են վարույթից․ ինչ է կատարվել Wed, 22 Jul 2026 13:30:33 +0400…

16 րոպե ago

Դավիթ Ղազինյանի գործը քննելու է Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահող դատավորը

Դավիթ Ղազինյանի գործը քննելու է Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահող դատավորը Wed, 22 Jul 2026…

31 րոպե ago

10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել

10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել Wed, 22 Jul 2026 13:00:10 +0400 Հարավային Կորեայի…

47 րոպե ago

Պետության համը

Պետության համը Wed, 22 Jul 2026 12:45:04 +0400 Աշխարհի բոլոր պետություններն, արդյոք, նույն հա՞մն ունեն,…

1 ժամ ago

Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը

Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Wed, 22 Jul 2026 12:30:57 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ Wed, 22 Jul 2026 12:15:56…

2 ժամ ago