Վիգեն Ավետիսի խոսքերը սուտ մատնություն են կամ զրպարտություն

Վիգեն Ավետիսի խոսքերը սուտ մատնություն են կամ զրպարտություն

Mon, 20 Jul 2026 18:32:41 +0400


«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»,- խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «ՀԺ»-ի տաղավարում ասել է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը:

Հարցին՝ պատճառը ո՞րն էր, նշել է. «Չեմ հիշում, բայց գիտեմ, որ տենց պատմություն է եղել: Այսինքն՝ Ծառուկյանն առյուծներին օգտագործել է նաև մարդկանց վախեցնելու նպատակով»:

«Հրապարակ»֊ը տեղեկացավ, որ Ծառուկյանի փաստաբանները պատրաստվում են դատի տալ Վ. Ավետիսին։ ԲՀԿ առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը. «Մենք հիմա փաստաբանական թիմի հետ քննարկում ենք 2 տարբերակ` հասկանալու համար հանցագործության մասին հաղորդում տանք` սուտ մատնության համար թե զրպարտության հիմքով ներկայացնենք, այսօր վերջնական կորոշենք, գուցեեւ երկուսն էլ ներկայացնենք, ամեն դեպքում այդ գործողությունները նախատեսում ենք, որովհետև ակնհայտ սուտ տեղեկություններ են հրապարակվել, կարծում ենք` դա պետք է չմնա անպատասխան։ Մենք, ըստ էության, պետական մարմինների կողմից իրականացվող հանցագործությունների հետևից գնում ենք` հաղորդումներ ներկայացնելով, որոնք որ մոտ օրերս ներկայացված կլինեն»։

Երեմ Սարգսյանն անդրադառնալով նաեւ մեր հարցին, թե Ծառուկյանին նրա տնից բերման ենթարկելու իրավապահների գործողությունների հետ կապված ինչ֊որ բան անելո՞ւ են, պատասխանեց. «Հաղորդումներ են ներկայացվելու հանցագործության մասին, ինչպես տանելու ձեւի, բռնություն կիրառելու հետ կապված, այնպես էլ տեսանյութի հրապարակման հետ կապված»։

Հիշեցնենք, որ քանդակագործ Վիգեն Ավետիսը եղել է այն հեղինակներից մեկը, ովքեր ներկայացրել են իրենց նախագիծը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի մրցույթին։ Նրա անունը ներառված է մրցույթի մասնակիցների պաշտոնական ցանկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքերը չեղարկել են թռիչքները Հայաստան և Ռուսաստան

Թուրքերը չեղարկել են թռիչքները Հայաստան և Ռուսաստան Wed, 02 Sep 2026 13:30:48 +0400 Թուրքական բյուջետային…

6 րոպե ago

Պուտինի շնորհավորանքն ու Բաքվի մաղձը

Պուտինի շնորհավորանքն ու Բաքվի մաղձը Wed, 02 Sep 2026 13:15:44 +0400 Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ…

21 րոպե ago

Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ

Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ Wed, 02 Sep 2026 13:00:27 +0400 Ուկրաինական…

36 րոպե ago

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք Wed, 02 Sep 2026 12:52:58 +0400 Սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Ի՞նչ է նշանակում, երբ պատերազմը որպես թուր ճոճում են ժողովրդի գլխավերեւում

«Հրապարակ»․ Ի՞նչ է նշանակում, երբ պատերազմը որպես թուր ճոճում են ժողովրդի գլխավերեւում Wed, 02 Sep…

51 րոպե ago

Իրանում զոհեր և վիրավորներ կան․ ԱՄՆ-ն էլի հարվածել է

Իրանում զոհեր և վիրավորներ կան․ ԱՄՆ-ն էլի հարվածել է Wed, 02 Sep 2026 12:30:39 +0400…

1 ժամ ago