Նախապես Խորհրդակցել եմ, թե Վարդան Ղուկասյանի, թե Սամվել Կարապետյանի հետ

Նախապես Խորհրդակցել եմ, թե Վարդան Ղուկասյանի, թե Սամվել Կարապետյանի հետ

Tue, 21 Jul 2026 12:48:49 +0400


Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանել է պատգամավորական մանդատից հրաժարվելու և Գյումրու համայնքապետարանում աշխատանքը շարունակելու որոշման պատճառները։

Նրա խոսքով՝ հարցը նախապես քննարկվել է ինչպես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հետ։ Քննարկումների արդյունքում որոշվել է, որ ստեղծված իրավիճակում քաղաքի բնականոն կառավարումն ու արդեն մեկնարկած ծրագրերի անխափան իրականացումն ապահովելու համար առավել նպատակահարմար է, որ ինքը շարունակի պաշտոնավարել Գյումրիում, իսկ պատգամավորական մանդատը ստանձնի խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ։

Առաքելյանի խոսքով՝ եթե ինքը ստանձներ պատգամավորական մանդատն ու մեկներ Ազգային ժողով, Գյումրիում կարող էր ստեղծվել կառավարման լուրջ ճգնաժամ։

«Եթե ես գնայի Ազգային ժողով, հնարավոր էր Գյումրիում կոլապս ստեղծվեր, »,- նշեց նա։

Լրագրողների հարցին, թե արդյոք մտավախություն կար, որ քաղաքային իշխանությունը չի կարողանա նոր փոխքաղաքապետ ընտրել, Առաքելյանն ասաց.

«Այո՛, կարող էին նաև այդ հարցում խոչընդոտել։ Այդ ռիսկը մենք հաշվի ենք առել որոշում կայացնելիս»։
Ավետիս Առաքելյանը շեշտեց, որ որոշումը որևէ գաղտնի քաղաքական պայմանավորվածության արդյունք չէ, այլ բխում է բացառապես համայնքի շահերից և ստեղծված իրավիճակում առավել արդյունավետ կառավարում ապահովելու անհրաժեշտությունից։

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակին։ Առաքելյանի փոխանցմամբ՝ քաղաքապետի առաջին վիրահատությունից հետո առաջացել են որոշ բարդություններ, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել կրկին վիրահատության ենթարկել նրան։

«Առաջին վիրահատությունից հետո որոշակի բարդություններ են առաջացել, և բժիշկները որոշել են, որ անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վենսը մտադիր է անձամբ բանակցել Իրանի ուժայինների հետ

Վենսը մտադիր է անձամբ բանակցել Իրանի ուժայինների հետ Thu, 12 Nov 2026 13:00:58 +0400 ԱՄՆ…

10 րոպե ago

Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո

Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո Thu, 12 Nov 2026 12:56:20 +0400…

14 րոպե ago

Ո՞ւմ համար էր ընտրակաշառք բաժանել. Տարոն Չախոյանը` ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան մասին

Ո՞ւմ համար էր ընտրակաշառք բաժանել. Տարոն Չախոյանը` ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան մասին Thu, 12 Nov…

21 րոպե ago

ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. ՔՊ-ական պատգամավորը` ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու մասին

ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. ՔՊ-ական պատգամավորը` ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու մասին Thu, 12 Nov 2026…

27 րոպե ago

Արմեն Գրիգորյանը ունի ելակետային կարևոր տեղեկատվություն. Որոշ դրվագներով ես համաձայն չեմ

Արմեն Գրիգորյանը ունի ելակետային կարևոր տեղեկատվություն. Որոշ դրվագներով ես համաձայն չեմ Thu, 12 Nov 2026…

32 րոպե ago

Զինվորականը տապալվել է գետնին Մակրոնի ներկայությամբ (տեսանյութ)

Զինվորականը տապալվել է գետնին Մակրոնի ներկայությամբ (տեսանյութ) Thu, 12 Nov 2026 12:30:14 +0400 Ելիսեյան պալատի…

40 րոպե ago