Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ

Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ

Wed, 22 Jul 2026 09:15:57 +0400


Թե՛ անձնական դրսևորմամբ` որպես անարյուն նահատակություն մեղքի դեմ պայքարով, բարիք գործելով, ուրիշների համար ինքնազրկումով, ընտանիքի համար զոհաբերությամբ և այլն, և թե՛ հավաքական դրսևորմամբ` արյան նահատակությամբ ազգի, պետության, Հայրենիքի, ինքնության, հավատքի պաշտպանության և գոյության համար` նայելով «Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2), ով «չէ մարդ զաւրավար, այլ զաւրագլուխ ամենայն մարտիրոսաց» (Եղիշե, էջ 104):

Հետևաբար, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է: Հաղթանակ սեփական անձի նկատմամբ, մեղքի նկատմամբ, Հաղթանակ մահվան և մահվան վախի նկատմամբ. «Հավիտենության մեջ նրանք պսակված պիտի ճեմեն և տոնեն իրենց հաղթանակը` անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար» (Իմաստ. Սողոմոնի 4:2-4):

Իսկ արդյո՞ք գոյություն ունի որևէ մարդ էակ, որ չի ձգտում հաղթանակի թե՛ իր փոքր կենցաղային խնդիրներում, աշխատանքում, սոցիալ-տնտեսական, ընտանեկան կյանքում և այդ ամենի համար պատրաստ չէ զոհաբերության` ինչ-որ երևույթներից, հաճույքներից ինքն իրեն զրկելու, բայց հասնելու հաղթանակի:

Այս ամենի ակնառու և լավագույն օրինակը մարզիկներն են, որոնց օրինակով, հատկապես ըմբիշների, մեր հայրերը մեկնաբանել են հաղթանակի հասնելու ճանապարհը: Նախ, որևէ մարզիկ չի մտածում կամ երազում չհաղթելու մասին, իսկ հաղթանակի և հաղթողի ճանապարհը տրվում է միայն տևական մարզումներով, աշխատանքով, զրկանքներով, տառապանքով, և այո՛, նահատակվելով կենցաղային հաճույքների նկատմամբ` հաղթանակի փառքի պսակի համար:

Ամբողջ կյանքը պատրաստվում են այդ մի քանի րոպեի հաղթանակի բերկրանքի համար: Մարզիկի հաղթանակը թեպետ անձնական, բայց տարածվում է ողջ պետության և ազգի վրա, թեև միգուցե առանց վերջիններիս մասնակցության այդ ողջ գործընթացին, շատ հաճախ նաև անտարբեր վերաբերմունքով, բայց տվյալ մարզիկի հաղթանակի պտուղը բոլորն են վայելում, և դրանից բոլորն են շահում` որպես պատիվ, արժանապատվություն և կենսագրություն:

Միգուցե զավեշտալի հնչի, բայց նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ:

Այսինքն, հաղթանակի ձգտումը բնական զգացում և ապրում է անխտիր կերպով: Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել: Այս պատճառով էլ մարդն ամեն ճանապարհ փնտրում է նույնիսկ ամենաչնչին հարցում պատճառաբանել իր պարտությունը` փորձելով ինքն իրեն հեռացնել դրանից:

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենք

Մարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենք…

8 րոպե ago

Ծանր է Փաշինյանի վիճակը

Ծանր է Փաշինյանի վիճակը Tue, 11 Aug 2026 15:15:04 +0400 Ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը։…

21 րոպե ago

8 միլիարդը չես կարող էմոցիաներով ջնջել

8 միլիարդը չես կարող էմոցիաներով ջնջել Tue, 11 Aug 2026 15:04:23 +0400 «Ուժեղ Հայաստան» դաշինքի…

32 րոպե ago

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում Tue, 11 Aug 2026 15:00:04 +0400 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն…

36 րոպե ago

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի Tue, 11 Aug 2026 14:54:53…

42 րոպե ago

Ով է ազատվելու զբաղեցրած պաշտոնից

Ով է ազատվելու զբաղեցրած պաշտոնից Tue, 11 Aug 2026 14:52:59 +0400 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի…

43 րոպե ago