Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ

Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ

Wed, 22 Jul 2026 09:15:57 +0400


Թե՛ անձնական դրսևորմամբ` որպես անարյուն նահատակություն մեղքի դեմ պայքարով, բարիք գործելով, ուրիշների համար ինքնազրկումով, ընտանիքի համար զոհաբերությամբ և այլն, և թե՛ հավաքական դրսևորմամբ` արյան նահատակությամբ ազգի, պետության, Հայրենիքի, ինքնության, հավատքի պաշտպանության և գոյության համար` նայելով «Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2), ով «չէ մարդ զաւրավար, այլ զաւրագլուխ ամենայն մարտիրոսաց» (Եղիշե, էջ 104):

Հետևաբար, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է: Հաղթանակ սեփական անձի նկատմամբ, մեղքի նկատմամբ, Հաղթանակ մահվան և մահվան վախի նկատմամբ. «Հավիտենության մեջ նրանք պսակված պիտի ճեմեն և տոնեն իրենց հաղթանակը` անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար» (Իմաստ. Սողոմոնի 4:2-4):

Իսկ արդյո՞ք գոյություն ունի որևէ մարդ էակ, որ չի ձգտում հաղթանակի թե՛ իր փոքր կենցաղային խնդիրներում, աշխատանքում, սոցիալ-տնտեսական, ընտանեկան կյանքում և այդ ամենի համար պատրաստ չէ զոհաբերության` ինչ-որ երևույթներից, հաճույքներից ինքն իրեն զրկելու, բայց հասնելու հաղթանակի:

Այս ամենի ակնառու և լավագույն օրինակը մարզիկներն են, որոնց օրինակով, հատկապես ըմբիշների, մեր հայրերը մեկնաբանել են հաղթանակի հասնելու ճանապարհը: Նախ, որևէ մարզիկ չի մտածում կամ երազում չհաղթելու մասին, իսկ հաղթանակի և հաղթողի ճանապարհը տրվում է միայն տևական մարզումներով, աշխատանքով, զրկանքներով, տառապանքով, և այո՛, նահատակվելով կենցաղային հաճույքների նկատմամբ` հաղթանակի փառքի պսակի համար:

Ամբողջ կյանքը պատրաստվում են այդ մի քանի րոպեի հաղթանակի բերկրանքի համար: Մարզիկի հաղթանակը թեպետ անձնական, բայց տարածվում է ողջ պետության և ազգի վրա, թեև միգուցե առանց վերջիններիս մասնակցության այդ ողջ գործընթացին, շատ հաճախ նաև անտարբեր վերաբերմունքով, բայց տվյալ մարզիկի հաղթանակի պտուղը բոլորն են վայելում, և դրանից բոլորն են շահում` որպես պատիվ, արժանապատվություն և կենսագրություն:

Միգուցե զավեշտալի հնչի, բայց նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ:

Այսինքն, հաղթանակի ձգտումը բնական զգացում և ապրում է անխտիր կերպով: Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել: Այս պատճառով էլ մարդն ամեն ճանապարհ փնտրում է նույնիսկ ամենաչնչին հարցում պատճառաբանել իր պարտությունը` փորձելով ինքն իրեն հեռացնել դրանից:

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաց կթողնի նոր սեզոնի մենարկային հանդիպումը

Բաց կթողնի նոր սեզոնի մենարկային հանդիպումը Thu, 23 Jul 2026 17:30:35 +0400 Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել…

15 րոպե ago

Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց

Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց Thu, 23 Jul 2026 17:25:32 +0400 ՀՅԴ գերագույն…

20 րոպե ago

Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել

Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել Thu, 23 Jul 2026 17:15:43 +0400 Քննչական կոմիտեում հերթական…

30 րոպե ago

Կայացավ Սփյուռքի Ազգային Զորաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

Կայացավ Սփյուռքի Ազգային Զորաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը Thu, 23 Jul 2026 17:12:28 +0400 18 Յ>լիս…

33 րոպե ago

Փաշինյանին Արման Բաբաջանյանի մատուցած ծառայությունների դիմաց` Կենտրոնում անհատույց օգտագործման տարածք՝ 1in.am-ին

Փաշինյանին Արման Բաբաջանյանի մատուցած ծառայությունների դիմաց` Կենտրոնում անհատույց օգտագործման տարածք՝ 1in.am-ին Thu, 23 Jul 2026…

38 րոպե ago

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ Thu, 23 Jul…

40 րոպե ago