Ձերբակալել են 17-ամյա տղայի

Ձերբակալել են 17-ամյա տղայի

Wed, 22 Jul 2026 10:46:15 +0400


Երևանում թմրանյութ տեղադրող 17–ամյա տղա է ձերբակալվել. ոստիկաններն առգրավել են 29 փաթեթ մարիխուանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ոստիկանությունից հայտնում են, որ 17–ամյա տղան Վերին Շենգավիթի բնակիչ է և ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում թմրանյութ։

«Հուլիսի 7–ին՝ ժամը 19․30–ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին տղան ձերբակալվել է ու տեղափոխվել Շանգավիթի բաժին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Խուզարկությամբ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

Տղան ոստկաններին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով և արդեն հասցրել է երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գազը թանկացել է՝ հասնելով քառամսյա առավելագույն ցուցանիշին

Գազը թանկացել է՝ հասնելով քառամսյա առավելագույն ցուցանիշին Wed, 22 Jul 2026 14:00:21 +0400 Գազի գինը…

10 րոպե ago

Հայտնի դատավորին նախազգուշացրել են

Հայտնի դատավորին նախազգուշացրել են Wed, 22 Jul 2026 13:45:37 +0400 Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական նախազգուշացում…

25 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի փստաբանին հեռացրել են վարույթից․ ինչ է կատարվել

Գագիկ Ծառուկյանի փստաբանին հեռացրել են վարույթից․ ինչ է կատարվել Wed, 22 Jul 2026 13:30:33 +0400…

40 րոպե ago

Դավիթ Ղազինյանի գործը քննելու է Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահող դատավորը

Դավիթ Ղազինյանի գործը քննելու է Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահող դատավորը Wed, 22 Jul 2026…

55 րոպե ago

10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել

10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել Wed, 22 Jul 2026 13:00:10 +0400 Հարավային Կորեայի…

1 ժամ ago

Պետության համը

Պետության համը Wed, 22 Jul 2026 12:45:04 +0400 Աշխարհի բոլոր պետություններն, արդյոք, նույն հա՞մն ունեն,…

1 ժամ ago