Պետության համը

Պետության համը

Wed, 22 Jul 2026 12:45:04 +0400


Աշխարհի բոլոր պետություններն, արդյոք, նույն հա՞մն ունեն, ինչ որ Հայաստանի Հանրապետությունը… Եթե այո, ապա ես զզվում եմ պետություն կոչվող այդ երևույթից: Դառը, անպետք բան է: Իշխանավորների համար՝ չգիտեմ ինչպես, բայց ինձ նման հասարակ մարդու համար այդ այլանդակությունն ուղղակի բեռ է, անտանելի բալաստ: Հետևաբար, հերն էլ անիծած, ինչ ուզում է՝ թող լինի: Եվ խնդրում եմ՝ ինձ չլացացնեք… Բա մեր երկիրը, բա մեր հայրենիքը, բա մեր պետությունը: Արդեն ասացի՝ հերն էլ անիծած, թող գնա գրողի ծոցը: Չեմ ուզում, այ մարդ, արդեն կուշտ եմ այս պետությունից էլ, նրա համից էլ: Լուսաբացից մինչև ուշ գիշեր բռնոցի է… Հետապնդումներ, ձերբակալություններ, խուզարկություններ, դատ, դատաստան, պատիժ… Մահ, ավերածություն, արժեզրկում, ոտնահարում, կատարյալ ժանտախտ ու այդ ժանտախտի ֆոնին՝ իշխանությունների սատանայական խրախճանք: Եթե սա է պետությունը, ուրեմն ամեն ինչ պետք է անել, որ այն չլինի: Ձեզ դո՞ւր է գալիս… Պահեք ախպեր, վայելեք: Ինձ այն այլևս պետք չէ:

Ես լսել եմ, որ ամենավատ պետությունն անգամ ներկայանում է որևէ լուրջ մարդու դեմքով՝ նախագահ լինի, վարչապետ, թե մի ուրիշ բան: Մի հատ մեզ նայեք, թե ում դեմքով ենք ներկայացված աշխարհին: Նիկոլի: Ավելի մեծ խայտառակություն պետության համար լինել չի կարող, քան այսպիսի ղեկավար ունենալն է: Այդ պետությունը գետինը մտնի՝ լավ է, քան առհասարակ ներկայանա աշխարհին: Ամոթ է: Ցավում եմ, բայց այդ պետությունն այսօր Հայաստանի Հանրապետությունն է: Նիկոլ և պետություն՝ սրանք լրիվ հակառակ, հակոտնյա բաներ են: Ոչ Նիկոլին կարելի էր մոտ թողնել պետությանը, ոչ էլ պետությունը՝ Նիկոլին: Գիտե՞ք ինչ է ապոկալիպսիսը… Դա աշխարհի, քաղաքակրթությունների և մարդկանց աղետալի կործանումն է կամ ինչ-որ բան, որ տանում է դրան: Նիկոլի և պետության միավորումը հենց ապոկալիպսիսի նախանշանն է: Անձամբ ես այս պահին կանգնած եմ այդ միավորման կիզակետում՝ պետության ու Նիկոլի արանքում: Ատում եմ երկուսին էլ: Երկուսից էլ պետք է ազատվել՝ թե ազգակործան պատուհաս Նիկոլից և թե ազգակործան մեքենայի վերածված այս պետությունից: Նրանք իրար արժեն, իսկ ես այլևս չեմ ուզում լինել այն էշ-նահատակը, որ կփորձի ազգակործան պատուհասին ուղիղ ճանապարհի բերել կամ մաքրել նրա ձեռքով ախոռի վերածված պետությունը:

Ինձ խիստ մի դատեք… Մարդ եմ, հոգնել եմ արդեն՝ պայքարելուց էլ, գլխով պատին տալուց էլ, անիմաստ բողոքելուց էլ, հույսով ապրելուց էլ: Ցիլոն դրել, խառնվել էթշնամու հոտին, ինձ էլ սպառնում է՝ դու դեռ կզգաս պետության համը… Եթե սա է պետությունը՝ այս թուրք-ադրբեջանական թերմացքը, չեմ ուզում ոչ նրա համը զգալ, ոչ էլ նրա ծանրությունը տանել ուսերիս: Գնացե՛ք, Նիկոլ, դու էլ, քո պետությունն էլ, քո լնգուլվազն էլ: Քո բերած Ալիևն էլ, Էրդողանն էլ, Պուտինն էլ, Թրամփն էլ, Մակրոնն էլ, եվրոպացի կնիկներն էլ… Ես ձեզ չեմ երազել: Ես իմ Հայաստանն եմ ուզում, իմ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը: Կարո՞ղ եք այն վերադարձնել՝ վերադարձրեք: Չե՞ք կարող՝ ուրեմն ռադ եղեք իմ կյանքից: Այդ կյանքն էլ հո իմն է… Դուք այն չեք կարող ապրել:

Հ.Գ. Չուլան-պետությունում, պարզվում է, ընտրություններ են տեղի ունեցել: ԿԸՀ-ի ասելով՝ ազատ արդար և թափանցիկ: Չուլանի լնգուլվազը վարչապետ է ընտրելու: Թեկնածուն նույն ազգակործան պատուհասն է: Ասել, սակայն, թե ոչինչ չի փոխվել, նշանակում է՝ ոչինչ չասել: Շատ բան է փոխվել: Դիցուք՝ այս ամենից ես հոգնել եմ: Իսկ ով չի հոգնել, խնդրեմ, չուլանն էլ է ձերը, չուլանապետն էլ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Ծառուկյանի փստաբանին հեռացրել են վարույթից․ ինչ է կատարվել

Գագիկ Ծառուկյանի փստաբանին հեռացրել են վարույթից․ ինչ է կատարվել Wed, 22 Jul 2026 13:30:33 +0400…

16 րոպե ago

Դավիթ Ղազինյանի գործը քննելու է Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահող դատավորը

Դավիթ Ղազինյանի գործը քննելու է Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահող դատավորը Wed, 22 Jul 2026…

30 րոպե ago

10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել

10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել Wed, 22 Jul 2026 13:00:10 +0400 Հարավային Կորեայի…

46 րոպե ago

Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը

Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Wed, 22 Jul 2026 12:30:57 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ Wed, 22 Jul 2026 12:15:56…

2 ժամ ago

Քննադատել է նախկին նախագահին

Քննադատել է նախկին նախագահին Wed, 22 Jul 2026 12:00:07 +0400 Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Սենատում…

2 ժամ ago