Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը

Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը

Wed, 22 Jul 2026 12:30:57 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Իրանի հետ՝ չնայած այն բանին, որ ամերիկացիների շրջանում ավելանում է դժգոհությունը եւ դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հանրապետական կուսակցության համար՝ առաջիկա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Այս մասին գրում է Politico-ն։

Հոդվածում ասվում է, որ թեեւ հունիսին նախագահ Թրամփը խոստովանել է, որ վստահ չէ, թե ամերիկացիներն աջակցում են իրեն Իրանի դեմ պատերազմի հարցում, սակայն նրա որոշ կողմնակիցներ նկատում են, որ Թեհրանը թերագնահատում է նախագահ Թրամփի՝ պատերազմը շարունակելու վճռականությունը՝ նույնիսկ քաղաքական ռիսկերի գնալով։ Ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ Ջեյմս Ջեֆրին այն կարծիքին է, օրինակ, որ նախագահ Թրամփն այլ ելք չունի, քան շարունակելու հակամարտությունը Իրանի հետ։

Հոդվածում ասվում է, որ ամերիկացի մի քանի զինվորականների՝ անցյալ շաբաթ զոհվելու հանգամանքը անխոս կավելացնի նախագահ Թրամփի վրա ճնշումը՝ կոշտ պատասխան տալու առումով։ Սակայն Թրամփի կուսակիցները ունեն մտավախություն, որ եթե մինչեւ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ Սպիտակ տունը չկարողանա կարգավորել հակամարտությունը Իրանի հետ, ապա հնարավոր է քաղաքական լուրջ կորուստներ լինեն ընտրություններում՝ Հանրապետական կուսակցության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․»

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․» Tue, 10 Nov 2026 14:15:24 +0400 Ամեն մի նոր ողբերգություն,…

10 րոպե ago

Արսեն Գևորգյանի մահը քաղաքականացնելը մարդկային չէ. ՔՊ-ական պատգամավոր

Արսեն Գևորգյանի մահը քաղաքականացնելը մարդկային չէ. ՔՊ-ական պատգամավոր Tue, 10 Nov 2026 14:11:40 +0400 Latest…

13 րոպե ago

«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»

«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի» Tue, 10 Nov 2026 14:07:25 +0400 ԱԺ նախկին պատգամավոր…

18 րոպե ago

Կալանքը քննող դատավորը Փաշինյանի՝ իր մասին հայտարարություններից հետո «հետեւություններ» էր արել

Կալանքը քննող դատավորը Փաշինյանի՝ իր մասին հայտարարություններից հետո «հետեւություններ» էր արել Tue, 10 Nov 2026…

19 րոպե ago

Ահա թե ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ քաղաքական հաշվեհարդարները

Ահա թե ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ քաղաքական հաշվեհարդարները Tue, 10 Nov 2026 13:48:00…

37 րոպե ago

Պիտի պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել

Պիտի պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել Tue, 10 Nov 2026 13:45:56 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան»…

39 րոպե ago