«Ծառուկյանն էնքան օրհնանք ա լսել, ինչքան որ Նիկոլը՝ քֆուր ու անեծք»

«Ծառուկյանն էնքան օրհնանք ա լսել, ինչքան որ Նիկոլը՝ քֆուր ու անեծք»

Wed, 22 Jul 2026 14:45:26 +0400


Երբ Ծառուկյանին ոստիկանները ուղեկցում էին Քննչական կոմիտե, նրա համակիրները բարձրաձայն վանկարկում էին՝ «Ծառուկյա՜ն, Ծառուկյա՜ն․․․»։ Այդ տեսարանին զուգահեռ սոցիալական ցանցերում անմիջապես ակտիվացան իշխանամետ գրառումները։ Անզեն աչքով էլ նկատելի էր դրանց ուղղորդված բնույթը՝ «թալանչի է», «վերջապես փողերը կխլեն» և նմանատիպ՝ «պայքար նախկինների դեմ» ոճի մեկնաբանություններ։ Բնական է նաև Ծառուկյանի կողմնակիցների վերաբերմունքը։ Յուրաքանչյուրն իր գնահատականն ունի, և հասարակությունը, ինչպես միշտ, բաժանված է տարբեր կարծիքների։

Սակայն մարդկանց գերակշիռ, կասեի՝ սթափ դատող մասը, գտնում է, որ սա հարված է ոչ թե միայն Ծառուկյանին, այլ Հայաստանին։ Որովհետև, անկախ քաղաքական համակրանքներից, երբ խոշոր գործարարի նկատմամբ իրականացվող գործողությունները հասարակության մեջ ընկալվում են որպես քաղաքական հաշվեհարդար, դրանից վնասվում է ոչ միայն տվյալ անձի հեղինակությունը, այլև պետության նկատմամբ վստահությունը։ Այդպիսի գործընթացները միշտ էլ ավելի լայն հետևանքներ են ունենում, քան մեկ անձի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հազարավոր գրառումներ եմ կարդացել՝ հասկանալու՝ ի՞նչ են մտածում մարդիկ։ Ասեմ՝ դժվար է կողմնորոշվել, որովհետև իշխանության կողմից ներդրված ֆեյքերը շատ են, և հարկավոր է նրանց էջը բացել ու հասկանալ, թե ովքեր են, որ այդպես կուրծք ծեծելով անպատվում են գործարարին։ Երբ տեսնում ես նույն բառապաշարը, նույն մեղադրանքները, նույն ձևակերպումները, ակամայից տպավորություն է ստեղծվում, որ շատ դեպքերում մարդիկ պարզապես կրկնում են իրենց մատուցված թեզերը, այլ ոչ թե արտահայտում սեփական կարծիքը։

Հազարավոր գրառումների մեջ ինձ մեկը թվաց իրականությանը շատ մոտ, որը ոչ թե վերաբերմունք էր, այլ փաստի արձանագրում․ «Ծառուկյանը էնքան օրհնանք ա լսել, ինչքան որ Նիկոլը՝ քֆուր ու անեծք»։ Դա մարդ էր, որը ոչ մեկին չէր գովաբանում և ոչ մեկին չէր պաշտպանում։ Նա պարզապես մի պարզ արձանագրում էր անում։ Անգամ Փաշինյանը չի կարող ասել, որ այդ մարդը ճիշտ չի խոսում կամ աղավաղում է փաստերը։ Դա գնահատական չէ, այլ այն իրականությունը, որը տարիների ընթացքում ձևավորվել է հասարակության մեջ։

Ի վերջո, մարդկանց վերաբերմունքը ձևավորվում է ոչ թե քարոզչությամբ, այլ իրենց տեսածով ու ապրածով։ Եթե մեկը տարիներ շարունակ ստացել է մարդկանց օրհնանքը, իսկ մյուսը՝ անեծքն ու հայհոյանքը, ապա դրա պատճառները պետք է փնտրել նրանց գործերի, վարքագծի և հասարակության հետ ունեցած հարաբերությունների մեջ, ոչ թե միայն մեկնաբանությունների բաժնում։

Կշեռքի վրա դրեք Փաշինյանի ու Ծառուկյանի գործերը և կհասկանաք, թե ինչու է մեկը օրհնանք ստացել, մյուսը՝ քֆուր ու անեծք։ Ուրիշ բան պետք չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Fri, 25 Sep 2026 17:45:16…

12 րոպե ago

Սպառնացել են սպանել վարչապետին, գլխավոր դատախազին ու նրանց ընտանիքներին

Սպառնացել են սպանել վարչապետին, գլխավոր դատախազին ու նրանց ընտանիքներին Fri, 25 Sep 2026 17:30:09 +0400…

27 րոպե ago

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Fri, 25 Sep 2026 17:15:11 +0400…

42 րոպե ago

Պատերազմի մասնակիցներից մինչև քաղգործիչներ․ Պետդումայի ընտրությունների արդյունքներ

Պատերազմի մասնակիցներից մինչև քաղգործիչներ․ Պետդումայի ընտրությունների արդյունքներ Fri, 25 Sep 2026 17:00:16 +0400 Ռուսաստանի կենտրոնական…

57 րոպե ago

Բաքվում նեղվել են Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումից ու էլի «կպել» Հայ եկեղեցուն

Բաքվում նեղվել են Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումից ու էլի «կպել» Հայ եկեղեցուն Fri, 25 Sep 2026…

1 ժամ ago

Կան մարդիկ կամ կուսակցություններ, որոնք պատրաստ են պայքարելու

Կան մարդիկ կամ կուսակցություններ, որոնք պատրաստ են պայքարելու Fri, 25 Sep 2026 16:30:59 +0400 Latest…

1 ժամ ago