ՔՊ-ն ազատվո՞ւմ է Կարեն Սարուխանյանի կադրերից

ՔՊ-ն ազատվո՞ւմ է Կարեն Սարուխանյանի կադրերից

Wed, 22 Jul 2026 20:45:48 +0400


Օրերս իշխանամերձ շրջանակները սոցցանցերի հարթակներում տարածում էին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի մասնակցությամբ սեքսուալ բնույթի գրառումների սքրինշոթեր: Վերջինս հայտարարել է, որ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ու մեղավորներն անպայման պատժվելու են: Հարց է առաջանում, թե ինչու է դատավորը կարծում, որ հանցագործության հետևում կանգնածներն անպայման հայտնաբերվելու կամ պատասխանատվության են ենթարկվելու, հաշվի առնելով այն հակաիրավական միջավայրը, որ տիրում է Հայաստանում: Բայց հարցն այստեղ այն է, թե ինչու հանկարծ իշխանությունները որոշեցին հարվածել իրենց երբեմնի սիրելի դատավորին, որ ժամանակին բավականին իշխանահաճո դիրք էր գրավել:

Շատերն են հիշում վերջինիս՝ դատավորին ոչ վայել կեցվածքը Ռոբերտ Քոչարյանի գործով, ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ իր պահվածքը: Նա եղել է Խաչատուրովի գործով դատավորը, Սեյրան Օհանյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատավորը:

Ի՞նչը պատճառ դարձավ իշխանությունների կողմից վերջինիս թիրախավորվելուն: Ասում են, Փաշինյանին դուր չի եկել վերջին շրջանում նրա ինքնուրույնությունը` նա էր Սամվել Կարապետյանին տնային կալանք նշանակելու մասին որոշումը կայացրել: Բացի այդ, նա աչքի է ընկնել որոշ հայտարարություններով, որ դատավորը պետք է հենվի միայն արդարադատության վրա ու իր որոշումներում լինի անկախ։ Արդյոք հենց այս քայլերն են իշխանամերձ շրջանակներին զայրացրել ու որոշել են զգուշացման ծիծեռնակ ուղարկել՝ սեքսուալ բնույթի ինչ-որ խոսակցության սքրինշոթերի տեսքով, պարզ կդառնա ապագայում:

Ի դեպ, Սարգիս Գրիգորյանը, «Հրապարակին» հասած տեղեկություններով, իր կարիերային մեկնարկի համար «պարտական է» ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին, ում ևս ուղարկեցին քաղաքական թոշակի: Մեզ պատմեցին, որ հենց նա է բարեխոսել այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով ի դեպ, նույնպես Արթիկից է, ինչպես և Սարգիս Պետրոսյանը և դրանից հետո է Պետրոսյանը 29.04.2019-ին նշանակվել դատախազ Գեղարքունիքի մարզի դատախազությունում: Այդպես էլ սկսվել է նրա կարիերան պետական համակարգում:

Ի դեպ, ասում են, որ մինչև Սարուխանյանի խառնվելը, նրա բոլոր փորձերը` դատախազ կամ դատավոր դառնալու ձախողվում էին, իսկ կոնկրետ շրջանակներում Սարգիս Պետրոսյանին Սարուխանյանի կադրն են համարում:

Հիմա ՔՊ-ն փորձում է ազատվել Կարեն Սարուխանյանի կադրերից, թե՞ այս դեպքում խնդիրը հենց Սարգիս Պետրոսյանի մեջ է, չենք կարող ասել: Բայց անվիճելի է մեկ բան, Փաշինյանին երբեևիցէ անխոնջ ծառայած մարդիկ հետագայում դրա համար բարձր գին են վճարում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկու ահազանգ, մեկ մահ

Երկու ահազանգ, մեկ մահ Sat, 25 Jul 2026 10:18:21 +0400 Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի…

7 րոպե ago

Վաշինգտոնից բացատրություն կպահանջեն տհաճ անակնկալի համար

Վաշինգտոնից բացատրություն կպահանջեն տհաճ անակնկալի համար Sat, 25 Jul 2026 10:00:37 +0400 Եվրադիվանագիտության ղեկավար Կայա…

25 րոպե ago

Առանձնահատուկ կլիմայական տարի. ինչու է երեկոյան զով եւ հով

Առանձնահատուկ կլիմայական տարի. ինչու է երեկոյան զով եւ հով Sat, 25 Jul 2026 09:15:03 +0400…

1 ժամ ago

Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա Այվազյան

Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա Այվազյան Sat, 25 Jul 2026 09:02:09 +0400 ՀՀ նախկին…

1 ժամ ago

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Sat, 25 Jul 2026 00:22:53 +0400 ԲՀԿ…

10 ժամ ago

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի հայկական մթերային խանութներում

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի հայկական մթերային խանութներում Fri, 24 Jul 2026 23:45:34…

11 ժամ ago