Չենք մերժել դատախազության միջնորդությունը. Վահագն Հովակիմյան

Չենք մերժել դատախազության միջնորդությունը. Վահագն Հովակիմյան

Wed, 22 Jul 2026 21:15:34 +0400


Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել․

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանջնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»։

Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց Wed, 22 Jul 2026 23:45:47 +0400 «Երբ էկոնոմիկայի…

2 ժամ ago

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է Wed, 22 Jul 2026 23:30:00 +0400 Խարդախները շարունակում են «5G ցանցի…

2 ժամ ago

Օրվա գլխավոր թեման Նարեկ Կարապետյանի դեմ գործընթացն է

Օրվա գլխավոր թեման Նարեկ Կարապետյանի դեմ գործընթացն է Wed, 22 Jul 2026 23:13:49 +0400 Հուլիսի…

2 ժամ ago

Բաքվում 2 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել Կարեն Վարդանյանը

Բաքվում 2 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել Կարեն Վարդանյանը Wed, 22 Jul…

2 ժամ ago

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող Wed, 22 Jul 2026 23:00:04 +0400 Լևոն Արոնյանը (ԱՄՆ)…

3 ժամ ago

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը Wed, 22 Jul 2026 22:45:27 +0400 Մենք հաճախ քննչական և իրավապահ…

3 ժամ ago