ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել․
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»։
Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է»,- գրել է Հովակիմյանը։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Մոսկվայի օդանավակայանները երկրորդ օրն է՝ փակ են․ ինչ է կատարվում

Մոսկվայի օդանավակայանները երկրորդ օրն է՝ փակ են․ ինչ է կատարվում Thu, 03 Sep 2026 10:00:08…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Մի անձը հայտնի չէ, մյուսը գլուխ է գովել, Էդիկ Մինասյանին մեղադրանք են առաջադրել

«Հրապարակ»․ Մի անձը հայտնի չէ, մյուսը գլուխ է գովել, Էդիկ Մինասյանին մեղադրանք են առաջադրել Thu,…

32 րոպե ago

«Ռոսատոմի» ղեկավարը կայցելի Երևան

«Ռոսատոմի» ղեկավարը կայցելի Երևան Thu, 03 Sep 2026 09:30:08 +0400 «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի…

47 րոպե ago

Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել․ ո՞րն է պատճառը

Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել․ ո՞րն է պատճառը Thu, 03…

54 րոպե ago

«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը գրքում անկեղծորեն պատմել է այն ամենի մասին, ինչ արել են

«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը գրքում անկեղծորեն պատմել է այն ամենի մասին, ինչ արել են Thu, 03…

1 ժամ ago

Գագիկ Խաչատրյան, այցելություն Եռաբլուր․ ինչն է եղել մեդիայի ուշադրության կենտրոնում

Գագիկ Խաչատրյան, այցելություն Եռաբլուր․ ինչն է եղել մեդիայի ուշադրության կենտրոնում Thu, 03 Sep 2026 09:07:45…

1 ժամ ago