Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել․
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»։
Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է»,- գրել է Հովակիմյանը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կես տարվա զինծառայող Նարեկ Թորոսյանը տան միակ տղան էր

Կես տարվա զինծառայող Նարեկ Թորոսյանը տան միակ տղան էր Wed, 22 Jul 2026 19:45:25 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով