Նախարարը հպարտանում է ռեպրեսիվ մեխանիզմներով իրականացվող կուլակաթափությամբ

Նախարարը հպարտանում է ռեպրեսիվ մեխանիզմներով իրականացվող կուլակաթափությամբ

Thu, 23 Jul 2026 09:59:56 +0400


Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ․ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Նա տեղեկացրել է, որ հուլիսի ընթացքում կնշանակվի ընկերության կառավարիչը, իսկ աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ աշխատանքից ազատման, վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության հիմքեր։

Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. երկրի էկոնոմիկայի նախարարը, ըստ էության, հպարտությամբ է ներկայացնում մի գործընթաց, որը շատ ավելի հիշեցնում է ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմամբ իրականացվող կուլակաթափություն, քան իրավական պետության շրջանակներում իրականացվող տնտեսական քաղաքականություն։ «Արարատցեմենտի» դեպքը եզակի չէ։

Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր դեպքն է՝ ՀԷՑ-ից հետո, երբ պետությունը փաստացի վերահսկողություն է ստանձնում խոշոր մասնավոր սեփականության նկատմամբ։ Սա վտանգավոր միտում է, որը չի կարող չազդել Հայաստանի ներդրումային հեղինակության վրա։

Սեփականության իրավունքի նկատմամբ նման ոտնձգությունները լուրջ հարված են հասցնում ներդրումային միջավայրին։ Որևէ ներդրող չի կարող իրեն պաշտպանված զգալ այն երկրում, որտեղ սեփականության ճակատագիրը կարող է պայմանավորված լինել քաղաքական զարգացումներով կամ իշխանության առաջին դեմքի քմահաճույքներով։ Ավելին, նման գործընթացները մեծ հավանականությամբ կդառնան միջազգային իրավական վեճերի առարկա՝ արբիտրաժներում և հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, լրացուցիչ վնաս հասցնելով երկրի տնտեսական հեղինակությանը։

Գրեթե կասկածից վեր է, որ Գագիկ Ծառուկյանը վաղ թե ուշ կվերականգնի իր սեփականության իրավունքը։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության այս քաղաքական արկածախնդրության ֆինանսական հետևանքները ծանր բեռ կդառնան պետական բյուջեի համար։ Այդ գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիները, ոչ թե այս որոշումների հեղինակները։

Առանձնակի ուշադրության է արժանի նախարարի հետևյալ հայտարարությունը. «Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»։

Դժվար է այս ձևակերպումը դիտարկել որպես սովորական աշխատանքային հորդոր։ Ավելի հավանական է, որ կառավարությունը գիտակցում է իր որոշման շուրջ հնարավոր դժգոհությունները նաև «Արարատցեմենտի» կոլեկտիվում և փորձում է կանխել դրանք՝ նախազգուշացումների, շանտաժի և ճնշման մթնոլորտ ձևավորելու միջոցով։

Իրավական պետությունում կառավարությունը պետք է լինի սեփականության իրավունքի երաշխավորը, այլ ոչ թե դրա սահմանափակման գործիքը։ Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն մեկ ձեռնարկության կամ մեկ սեփականատիրոջ ճակատագիրը, այլև Հայաստանի տնտեսական ապագան, իրավական կանխատեսելիությունն ու ներդրողների վստահությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

7 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

8 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

8 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

8 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

8 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

8 ժամ ago