Ինչպես հանել երկիրը փակուղուց․ քայլեր

Ինչպես հանել երկիրը փակուղուց․ քայլեր

Thu, 23 Jul 2026 10:15:13 +0400


Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում
1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք քաղաքական ինստիտուտ՝ ԱԺ, որտեղ լինելու է քաղաքական պրոցես։ Երբ ամբողջ աշխարհի առաջ մի ամբողջական խմբակցություն ուղղակի արգելվում է, իսկ ներքին համերաշխության կարգախոսով ընտրարշավ անող Ծառուկյանը կալանավորվում, երբ բանտերը լի են քաղբանտարկյալներով, ի՞նչ քաղաքական պրոցեսի մասին կարող է խոսք լինել։
2. Հայաստանում ԿԱ բանտ, իսկ Հայաստանի համար ԿԱՆ լրջագույն ռիսկեր։
3. Հայաստանում ՉԿԱ հետընտրական հանդարտություն։
4. Հայաստանում ԿԱ մոտավորապես երկու մասի բաժանված, ծայրահեղ պառակտված հասարակություն։
5. Հայաստանում ՉԿԱ միասնական նավի զգացում և ՉԿԱ առաջիկա ռիսկերի միասնական ընկալում։
6. Հայաստանում ԿԱ համատարած մեծ անորոշություն՝ անկախ ընտրազանգվածային պատկանելությունից։
7. Հայաստանում ՉԿԱ ռացիոնալ պատկերացում (նույնիսկ ՉԿԱ դրա անհրաժեշտության գիտակցումը), թե ինչպես է պետք դիմակայել մեզնից կախված և մեզնից չկախված լրջագույն խնդիրներին, որոնց ամենամոտ ապագայում առնչվելու ենք բոլորս։
8. Հայաստանում ԿԱ համընդհանուր փակուղային վիճակ՝ երկրի ներսում, տնտեսության մեջ, հարևանների հետ հարաբերություններում, Արևմուտքի հետ հարաբերություններում, Ռուսաստանի հետ հարաբերություններում։
9. Հայաստանում կա սուր անհրաժեշտություն՝ երկիրը փակուղուց հանելու։
Ինչպես
Քայլ առաջին
Դեէսկալացիա երկրի ներսում։ Բացել բանտերի դռները։ Բոլոր ապօրինաբար ազատազրկվածները պետք է վերադառնան բնականոն կյանք։ Դադարեցնել բռնաճնշումները։
Քայլ երկրորդ
Դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք հակաբնական են և խաթարում են բնականոն կյանքը։ Օրինակ՝ վերականգնել Ծառուկյանին պատկանող հիմնարկների անխոչընդոտ աշխատանքը, թույլ տալ հասարակ մարդկանց՝ վերադառնալ բնականոն կյանք (կա նման այլ օրինակների երկար ցանկ)։
Քայլ երրորդ
Դադարեցնել ատելության խոսքը, հայհոյանքն ու սպառնալիքը միմյանց հանդեպ։ Սա պետք է դառնա հանրային նոր նորմ և վերաբերի բոլոր կողմերին։
Քայլ չորրորդ
Սկսել միջընտրազանգվածային երկխոսություն։
Քայլ հինգերորդ
Հանրային և քաղաքական էլիտաները պետք է ճիշտ և կշռադատված ուղերձներ հղեն հասարակությանը, պետք է հասկանան երկրի շահը և իրական վիճակը։
Քայլ վեցերորդ
Մենք պետք է պատրաստ լինենք Կովկասյան խաղաղությանը, դրա համար պետք է լինենք գրագետ և ռացիոնալ։ Կովկասում խաղաղության պատրաստ չլինելը մեծագույն ռիսկ է։
Քայլ յոթերորդ
Երկրի ներսում սկսել հիմնական խնդիրների շուրջ քաղաքակիրթ քննարկումների պրոցես։ Դա այսօրվա պայմաններում հեշտ չի լինելու, բայց դա է վտանգներին դիմակայելու և ներքին առողջացման ճանապարհը։ (Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա սովորաբար սկսվում է միջնորդավորված)։
Քայլ ութերորդ
Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո (էական չէ՝ դրանք կլինեն մեկ տարի հետո, երեք, հինգ թե կես) քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց։ Սա պետք է դարձնել ազգային նպատակ։ Սա կբերի հասարակության լուրջ առողջացման։ Բայց դրան հասնելու համար առաջին քայլը պետք է անել այսօր. դադարեցնել կալանավորումները, բացել բանտերի դռները, որ բոլոր ապօրինաբար ազատազրկվածները վերադառնան բնականոն կյանք։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռոնալդուն վատ լուր ունի իր երկրպագուների համար

Ռոնալդուն վատ լուր ունի իր երկրպագուների համար Mon, 17 Aug 2026 12:30:09 +0400 «Ալ-Նասր»-ի և…

7 րոպե ago

Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ. ԱԼՄ-ի բանաստեղծական երեկոն չէ այստեղ. Կարապետյան

Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ. ԱԼՄ-ի բանաստեղծական երեկոն չէ այստեղ. Կարապետյան Mon, 17…

9 րոպե ago

Այսուհետ ընտանիք չթիրախավորեք, պատասխանը կարող է լինել շատ ավելի կոշտ. Դավիթ Ղազինյան

Այսուհետ ընտանիք չթիրախավորեք, պատասխանը կարող է լինել շատ ավելի կոշտ. Դավիթ Ղազինյան Mon, 17 Aug…

10 րոպե ago

Վստահ եմ՝ բոլորդ Ալեն Սիմոնյանին եք հիշում, երբ թքելու մասին խոսք է գնում. Վրույր Այվազյան

Վստահ եմ՝ բոլորդ Ալեն Սիմոնյանին եք հիշում, երբ թքելու մասին խոսք է գնում. Վրույր Այվազյան…

22 րոպե ago

Նիկոլը 7 գոլ է խփել Ադրբեջանին

Նիկոլը 7 գոլ է խփել Ադրբեջանին Mon, 17 Aug 2026 12:15:08 +0400 Ղազախստանում անցկացվող մինչև…

22 րոպե ago

Վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը՝ իջեցրել, գնում եք ուղիղ դեպի բռնապետություն

Վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը՝ իջեցրել, գնում եք ուղիղ դեպի բռնապետություն Mon, 17…

27 րոպե ago