Հավելյալ զորքեր են կուտակում Մերձավոր Արեւելքում

Հավելյալ զորքեր են կուտակում Մերձավոր Արեւելքում

Thu, 23 Jul 2026 13:00:22 +0400


Միացյալ Նահանգները հավելյալ զորքեր է կուտակում Մերձավոր Արեւելքում՝ տեղափոխելով այդ ռեգիոն եւ զինվորականների, եւ ռազմական տեխնիկա եւ սպառազինություններ։ Չի բացառվում, որ Վաշինգտոնը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ իր կողմից իրականացվող ռազմական օպերացիան։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Վերջին մեկ շաբաթում ամերիկյան ղեկավորությունը Մերձավոր Արեւելք է տեղափոխել հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ 150 ռազմական բժիշկներ էլ ժամանել են Լանդշտուլի զինվորական հոսպիտալ՝ Գերմանիայում, որտեղ հիմնականում անցկացնում են իրենց բուժումն ու վերականգնումը՝ Մերձավոր Արեւելքում վիրավորում ստացած ամերիկացի զինվորականները։

Մարտական պատրաստականության են բերվել հարակից ռեգիոններում եղած ամերիկյան ռազմակայններում տեղակայված ռազմական ավիացիան։ The Wall Street Journal պարբերականը գրում է նաեւ, որ ամերիկյան ռազմական փորձագետների շրջանում կա մտավախություն, որ լիարժեք պատերազմ սկսելով Իրանի դեմ՝ Միացյալ Նահանգները կարող է սպառել իր ռազմական հնարավորությունները։ Բացի այդ, լիարժեք պատերազմը համաշխարհային նավթային շուկայում կարող է առաջացնել նոր ցնցումներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պառակտում թուրքական ընդդիմադիր կուսակցությունում

Պառակտում թուրքական ընդդիմադիր կուսակցությունում Fri, 24 Jul 2026 20:30:07 +0400 Թուրքիայում պառակտում է սկսվել ընդդիմադիր…

16 րոպե ago

Ինչու է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տնօրենը

Ինչու է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տնօրենը Fri, 24 Jul 2026 20:09:31 +0400…

36 րոպե ago

Իրավապահ համակարգին վերաբերվելու եմ որպես պոտենցիալ սաքուլիկ

Իրավապահ համակարգին վերաբերվելու եմ որպես պոտենցիալ սաքուլիկ Fri, 24 Jul 2026 20:05:02 +0400 Հիմա կա…

41 րոպե ago

Թրամփը ցանկացել է Իրանի դեմ պատերազմն ավարտել մի քանի շաբաթում

Թրամփը ցանկացել է Իրանի դեմ պատերազմն ավարտել մի քանի շաբաթում Fri, 24 Jul 2026 20:00:59…

45 րոպե ago

Մեր առաջին հանդիպումը․ Անի Խաչիկյան

Մեր առաջին հանդիպումը․ Անի Խաչիկյան Fri, 24 Jul 2026 19:45:10 +0400 Դերասանուհի Անի Խաչիկյանն ինստագրամյան…

1 ժամ ago

Պետք է արդարացնենք ժողովրդի սպասելիքները․ Նարեկ Կարապետյան

Պետք է արդարացնենք ժողովրդի սպասելիքները․ Նարեկ Կարապետյան Fri, 24 Jul 2026 19:44:40 +0400 Latest news…

1 ժամ ago