Հավելյալ զորքեր են կուտակում Մերձավոր Արեւելքում
Thu, 23 Jul 2026 13:00:22 +0400

Միացյալ Նահանգները հավելյալ զորքեր է կուտակում Մերձավոր Արեւելքում՝ տեղափոխելով այդ ռեգիոն եւ զինվորականների, եւ ռազմական տեխնիկա եւ սպառազինություններ։ Չի բացառվում, որ Վաշինգտոնը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ իր կողմից իրականացվող ռազմական օպերացիան։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Վերջին մեկ շաբաթում ամերիկյան ղեկավորությունը Մերձավոր Արեւելք է տեղափոխել հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ 150 ռազմական բժիշկներ էլ ժամանել են Լանդշտուլի զինվորական հոսպիտալ՝ Գերմանիայում, որտեղ հիմնականում անցկացնում են իրենց բուժումն ու վերականգնումը՝ Մերձավոր Արեւելքում վիրավորում ստացած ամերիկացի զինվորականները։
Մարտական պատրաստականության են բերվել հարակից ռեգիոններում եղած ամերիկյան ռազմակայններում տեղակայված ռազմական ավիացիան։ The Wall Street Journal պարբերականը գրում է նաեւ, որ ամերիկյան ռազմական փորձագետների շրջանում կա մտավախություն, որ լիարժեք պատերազմ սկսելով Իրանի դեմ՝ Միացյալ Նահանգները կարող է սպառել իր ռազմական հնարավորությունները։ Բացի այդ, լիարժեք պատերազմը համաշխարհային նավթային շուկայում կարող է առաջացնել նոր ցնցումներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր