«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները

Fri, 24 Jul 2026 10:50:16 +0400


ԱՄՆ-Իրան շարունակվող հակամարտության ֆոնին Հայաստանի իշխանությունները կրկին ակտիվացրել են «TRIPP»-ի (Trump Route for International Peace and Prosperity) շուրջ քննարկումները։ Նախագիծը, որը ենթադրում է ամերիկյան ներգրավվածության որոշակի ձևաչափ Հայաստանի տարածքում, Երևան-Թեհրան հարաբերություններում առաջացրել է որոշակի զգայունություն և մտահոգություններ։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ցանկացած նախաձեռնության, որը կարող է մեծացնել ԱՄՆ-ի ազդեցությունը կամ փոխել առկա ռազմավարական հավասարակշռությունը։ Իր հերթին պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ նախագիծը միտված է բացառապես տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։

Սակայն իրանցի պաշտոնյաների շարունակվող և աստիճանաբար կոշտացող հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ հավաստիացումները Թեհրանում բավարար համոզիչ չեն ընկալվում, ինչը կարող է հանգեցնել նաև գործնական հետևանքների։ Սա առնվազը նշանակում է, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը և համապատասխան պետական կառույցները չեն իրականացնում բավարար արդյունավետ աշխատանք, ինչը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ Իրանից ունեցած տնտեսական կախվածության զգալի ծավալները։

Հայաստանը բնական գազի մոտ 20 տոկոսը ներկրում է Իրանից, ինչը կարևոր դեր ունի երկրի էներգետիկ համակարգի կայունության ապահովման գործում։ Երկկողմ առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար զգալի ցուցանիշ է։ Միաժամանակ, Իրանի տարածքը Հայաստանի համար կենսական տարանցիկ ուղղություն է. հենց այդ ճանապարհով են Հայաստան հասնում Հնդկաստանից, Չինաստանից, Պարսից ծոցի երկրներից (մասնավորապես՝ ԱՄԷ-ից և Քաթարից), ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի մի շարք պետություններից ներմուծվող ապրանքները։ Այլ կերպ ասած՝ Իրանը Հայաստանի համար ոչ միայն առևտրային գործընկեր է, այլև արտաքին աշխարհի հետ կապող կարևոր լոգիստիկ միջանցք։

Երևան-Մոսկվա հարաբերությունները դեռևս չկարգավորած՝ Հայաստանը փաստացի կարող է հայտնվել նոր խնդիրների առջև։ Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն հայտարարում էր, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի նկատմամբ կվերացվեն ռուսական սահմանափակումները։ Որպես հիմնավորում՝ նա վկայակոչում էր իր անձնական լավ հարաբերությունները թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սակայն ընտրություններից հետո ո՛չ Պուտինը, ո՛չ Միշուստինն անգամ չշնորհավորեցին Փաշինյանին, իսկ Եկատերինբուրգում Միշուստինի հետ հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում տեսանելի դրական տեղաշարժ չարձանագրվեց։

Հետևապես, ինչի՞ վրա է հիմնված մեր իշխանության հաշվարկը։
Մեզ համար կենսական նշանակություն ունի, որպեսզի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ընթանա այնպես, որ Հայաստանը չվտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր վստահելի և կարևոր հարաբերությունները։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Մենք չպետք է վերածվենք հզորների աշխարհաքաղաքական խաղերի խաղաքարի։ Փոխարենը պետք է կարողանանք նրանց միջև առկա հակասությունները ծառայեցնել մեր ազգային շահերին՝ առանց վտանգելու մեր անվտանգությունն ու ռազմավարական հետաքրքրությունները։ Այս վճռորոշ փուլում սխալվելու իրավունք պարզապես չունենք։ Ուստի Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված ու հեռատես արտաքին քաղաքականություն, որն ի սպաս կդրվի բացառապես մեր պետության և ժողովրդի երկարաժամկետ շահերին։

Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեն համաձայնել փոխհատուցում վճարել Իրանին

Չեն համաձայնել փոխհատուցում վճարել Իրանին Fri, 24 Jul 2026 12:30:56 +0400 Ամերիկյան կողմը բանակցությունների ընթացքում…

27 րոպե ago

Ձեռք են բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողին

Ձեռք են բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողին Fri, 24 Jul 2026 12:00:56 +0400 Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել…

57 րոպե ago

ՀՀ-ն վերածվել է մեծ համակենտրոնացման ճամբարի, վախի մեջ են փորձում պահել

ՀՀ-ն վերածվել է մեծ համակենտրոնացման ճամբարի, վախի մեջ են փորձում պահել Fri, 24 Jul 2026…

1 ժամ ago

Ծառուկյանի հանդեպ կատարվողը լուրջ ազդակ է բոլոր ներդրողների համար՝ սեփականությունը կարող են խլել

Ծառուկյանի հանդեպ կատարվողը լուրջ ազդակ է բոլոր ներդրողների համար՝ սեփականությունը կարող են խլել Fri, 24…

1 ժամ ago

Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ՃՈ անունից

Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ՃՈ անունից Fri, 24 Jul 2026 11:46:57…

1 ժամ ago

Ինչպես Ծառուկյանին դիմավորեցին

Ինչպես Ծառուկյանին դիմավորեցին Fri, 24 Jul 2026 11:30:29 +0400 Latest news from Secure News Portal…

1 ժամ ago